04/03/2019 Ոչ Աստված կա, ոչ էլ՝ օրենք

Ոչ Աստված կա, ոչ էլ՝ օրենք

 

 

 

 

 

Կրկին Երևանում լսեցինք պատմամշակութային ժառանգություն հանդիսացող շինությունների ոչնչացման  ձայն: Սահմրկեցուցիչ, ոչնչացնող այդ ձայնը, գալիս է մեր պատմության հեռավոր անցյալից` դա քաղաքակրթության դեմ պատերազմն է: Այսօր այս ձայնը ազդարարում է քաղաքակիրթ ժողովրդի դեմ ամբարտավան իշխանության «դուխով» արշավանքը:

 

 

 

 

 

Մեր տարածաշրջանում բարբարոսների արշավանքը հատկապես ընդգծվում է պատմամշակութային ժառանգության ոնչնչացմամբ` Ադրբեջան պետությունը բնաջնջեց հազարվոր խաչքարեր, Թուրքիա պետությունը ոչնչացրեց հազարավոր եկեղեցիներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ավիրեց հնագույն Պալմիրա, Նեմրութ քաղաքների շինությունները և հնագույն այլ հուշարձաններ։ Պալմիրայիում բարբարոսները ավիրեցին հնագիտական բացառիկ արժեք ներկայացնող քաղաքի Հաղթական կամարը։ Հին ժողովուրդների մոտ, որոնցից են հայերը՝  կամարը ունի տոնականության խորհրդանիշ:

 

 

 

 

Բարբարոսության բացառիկ օրինակ է Երևանի քաղապետարանի կողմից տրված` Խորենացու 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ճակատային մասի քանդման թույլտվությունը, որը 2004 թվականին շենքի անօրինական ապամոնտաժումից հետո պահպանվել էր (շենքը կառուցվել է 1950  թվականին, այդ շենքում գործել է Լուսավորության նախարարությունը): Շենքի ճակատային մասը  բացառիկ է իր կամարների շնորհիվ, որոնց գույնը և քանդակները մեզ տանում են դեպի մեր հազարամյակների քաղաքակրթության ակունքեր:

 

 

 

 

 

 

Երևանի քաղաքապետարանը մի քանի օր առաջ շենքի ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով` բազմհարկ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով թույլատրել է իրականացնել քանդման աշխատանքեր: Այս պահին հատուկ տեխնիկայի միջոցով` բարբարոսաբար քանդում են կամարները:

 

 

2004 թվականից Երևանի կենտրոնում որբ մնացած այս շինությունը գուցե հրաշքի շնորհիվ` Աստծո կամոք չէր քանդվել, կամ Երևանը քանդող նախորդ իշխանության ձեռքը չգնալու պատճառով այդ հոյակերտ շինության կամարները քանդելու համար թույլտվություն չէր տրվել:

 

 

 

 

 

Աստծո կամքը մեզ երկար է պաշտապնել, սակայն այն չի կարող լինել հավերժ, եթե չլինի օրենքի գերակայության ուժի գիտակցումը:

 

 

Կրկին օրենքի անտեսում և իրավագիտակցության բացակայություն:

 

 

Դժբախտ շրջան` չկա Աստված և օրենք:

 

 

Նորից արշավանք մշակույթի դեմ` այս անգամ «Թավշյա» սովյալ և նզովյալ խմբավորման կողմից:

 

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝  Զարուհի Փոստանջյան

4 մարտի 2019թ.

 

Երևան

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝