Հարգարժա՛ն մեր ընկեր,
Ջերմորեն շնորհավորում ենք քեզ ծննդյանդ տարեդարձի կապակցությամբ: Մաղթում ենք առողջություն, հաջողություններ կյանքում և աշխատանքում: Սիրե՛լի Վիգեն, դու քանդակագործության երախտավորներից էս, ում ողջ ստեղծագործությունը արվեստին անմնացորդ ծառայության և նվիրումի վկայություն է:
Քո աշխատանքները, ինչպիսիք են՝ «Հայոց մայր» (նվիրված Հայոց ցեղասպանությանը), Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ (շատրվան-հուշարձան, Երևան) և շատ ու շատ այլ ստեղծագործություններ, մեր կյանքի ու առօրյայի անբաժանելի մասն են և ինքնատիպ ձեռագրիդ ուրույն դրսևորումները:
Կրկին անգամ ընդունիր մեր ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Մենք քեզ շատ սիրում ենք:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
25.01.2018թ.
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝