Շնորհավորական ուղերձ ուսուցչի տոնի առթիվ

 

«Լավ ուսուցիչը կարող է հույս ներշնչել, խթանել երևակայությունը և ներարկել  սերը՝ սովորելու»:

Բրեդ Հենրի

 

Սիրելի՛ուսուցիչներ,

 

 

Շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի՝  Ուսուցչի օրվա առթիվ: Դուք մեծագույն ներդրում ունեք մեր երկրի  զարգացման գործում: Դուք ունեք շատ դժվարին, բայց և պատվաբեր առաքելություն` կրթել ու դաստիարակել ապագա սերունդներին, ովքեր  կդառնան մեր երկրի արժանի քաղաքացիներ:
 

Ուսուցիչն է այն մարդը, ում շնորհվել է սերունդներին կրթելու, ազգային մտածելակերպ, հայրենասիրություն սերմանելու վեհ գործը, որպեսզի մենք կարողանանք լինել լիարժեք և գիտակից քաղաքացիներ:

Դուք եք, որ մեր սրտերը արթնացնում եք գիտելիքի լույսով և հեռացնում եք բոլոր տեսակի անգրագիտությունը, մեր կյանքում մեծ գիտելիքներ ու իմաստություն եք հաղորդում, օգնում մեզ կառուցել մեր բնավորության հիմքը, կերպարն ու դերը:

Ուսուցչի այն առաքելությունը, որը քաղաքական մշակույթ է  ձևավորում մեր առօրյա կյանքում առավել պահանջված է: Մաղթում ենք, որպեսզի մեր ուսուցիչներն  ազգին ու սերունդերին կրթելու գործին նվիրվեն՝  դաստիարակելով հայրենասիրություն, մեր հայրենիքի զարգացման գործին իրենց ազնիվ վարքով օրինակ ծառայեն զերծ մնալով ապօրինություններից, մասնակից չդառնալով ավտորիտար համակարգի սպասարկման գործին, որպեսզի առավել վեհ պահեն մանկավարժի կոչումը:

Ուսուցչի օրվա կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում ենք մանկավարժներին, ցանկանում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Հպարտ ենք և գնահատում ենք  Ձեր ջանքերը և անձնուրաց աշխատանքը:

 

 

 

«Եիկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն:

05.10.2017թ.

Երևան

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝