Ցավակցական նամակ Լևոն Հայրապետյանի մահվան կապակցությամբ

 

Էրզրումի բանտ, Լուբյանկա, Բուտիրկա,  Մորդովայի բանտ և այլ ազատազրկման վայրեր ու աքսորավայրեր, որքան հանիրավի ճակատագրեր են նրանք խեղել և խլել:

 

Ցավով պետք է նշենք` այսօր նույնպես այս վայրերը գործում են իրենց դաժանությամբ և մենք` հայերս, կրկին չենք արձագանքում:

 

Չենք արձագանքում, քանի որ չունենք ազգային իշխանություն, չունենք ազգային պետություն, որն ի զորու է պաշտպանել հայ քաղաքացու ոտնահարված իրավունքները պետականության ուժով`  հայակական ազգային քաղաքականության և իրավունքի գերակայության իրացման սկզբունքով:

 

Կրկին պարտություն, կրկին չվերականգնված հայկական քաղաքական անկախություն:

 

Արդյոք շարունակելու ենք  լռել և հաշտվել հայկական պետականության բացակայությամբ` 21 դարի հայի  ողբերգությամբ, թե հնչեցնելու ենք մեր ձայնը Հայոց լեռներեն:

 

Պարտավոր ենք հնչեցնել մեր ձայնը, հայոց ձայնը` հայոց լեռներեն, մեր  ազգային պետականության անունից՝ վերջ տալու անպաշտպան հայու տեսակի վերացմանն ուղղված անմարդկային քաղաքականությանը:

 

Այսօր ևս մեկ զոհ տվեցինք՝ ի դեմս Լևոն Հայրապետյանի, ով դաժան վերաբերմունքի ենթարկվելով, անպաշտպան մնաց հայոց պետականության կողմից և իր մահկանացուն կնքեց օտարության և անազատության մեջ:

 

Մեծ ցավով ու վշտով կիսում ենք Լևոն Հայարապետյանի հարազատներին, մտերիմներին և ողջ հայ ժողովրդին վրա հասած անարդարացի կորուստը:

 

 

 

«Երկիր Ծիրանի»  կուսակցության լրատվական ծառայություն

18.10.2017թ.

Երևան

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝