Միավորված ազգերի կազմակերպություն
«Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիա

 

 

 

«Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիան հաստատվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1952 թվականի դեկտեմբերի 20-ին՝ 409-րդ լիագումար նիստում, և ընդունվել է 1953 թվականի մարտի 31-ին:

 

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ շատ երկրներ դեռևս լիովին չէին ամրագրել կանանց լիակատար քաղաքական ազատությունը:  1952 թ.-ի Կոնվենցիայի ընդունումից մի քանի տարի առաջ, կանանց ընտրական իրավունք տրվել  էր  100-ից պակաս երկրներում: Այս համատեքստում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության ամրագրումն ու ապահովումը դարձավ պետությունների գործունեության առաջնահերթություններից մեկը:

 

Կոնվենցիայի նախաբանը հղում է կատարում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր երկրի կառավարմանը մասնակցելու և պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք ունի: Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիան մասնավորեցնում է այս սկզբունքների իրականցումը կանանց համար:

 

Կոնվենցիան առաջին միջազգային օրենսդրությունն է, որը պաշտպանում էր կանանց հավասար կարգավիճակը քաղաքական իրավունքներ իրականացնելու համատեքստում: Այս ամենից զատ այն նաև առաջին միջազգային պայմանագիրն է, որի ուժով պետությունները պարտավոր են պաշտպանել քաղաքացիների քաղաքական իրավունքները:

 

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2008 թ . ապրիլի 23-ին:

 

 

 

Ներբեռնել կոնվենցիան

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝