Ֆրանկլին Ռուզվելտ
(1882-1945)

 

 

Մենք հույս ունենք ստեղծել աշխարհ, որը հիմնված է մարդկային չորս հիմնարար ազատությունների վրա:

Առաջինը` դա խոսքի և արտահայտման ազատությունն է աշխարհի բոլոր վայրերում:

Երկրորդը` դա յուրաքանչյուր մարդու ազատությունն է Աստծուն երկրպագել այն ձևով, ինչ ինքն է ընտրում աշխարհի բոլոր վայրերում:

Երրորդը` դա կարիքից ձերբազատվելն է, ինչը բոլորին հասկանալի լեզվով նշանակում է տնտեսական պայմանավորվածություններ, որոնք բոլոր պետությունների բնակիչներին կապահովեն առողջ, խաղաղ կյանք` աշխարհի բոլոր վայրերում:

Չորրորդը` դա վախից ձերբազատվելն է, ինչը բոլորին հասկանալի լեզվով նշանակում է աշխարհի բոլոր վայրերում սպառազինության հիմնովին կրճատում, որպեսզի ոչ մի պետություն ի զորու չլինի իր հարեւաններից որևիցե մեկի հանդեպ ֆիզիկական ագրեսիա կիրառելու:

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

Ֆրանկլին Ռուզվելտ

         (1882-1945)