Մաքս Վեբեր
(1864-1920)

 

 

Քաղաքականությունը պինդ շերտերի հզոր, դանդաղ հորատումն է, որը կատարվում է միաժամանակ կրքով և սառը շրջահայեցությամբ: Գաղափարը, ընդհանուր առմամբ, ճիշտ է, և ողջ պատմական փորձը հաստատում է, որ չէր կարելի հասնել հնարավորինին, եթե աշխարհում նորից ու նորից չձգտեին դեպի անհնարինը: Բայց նա, ով դրան ունակ է, պետք է առաջնորդ լինի, առավել ևս` նա պետք է, բառի բուն իմաստով, լինի նաև հերոս: Եվ նույնիսկ նրանք, ովքեր էությամբ ոչ մեկն են, ոչ մյուսը, պետք է զինվեն ոգու այնպիսի ամրությամբ, որին անգամ չի կոտրի բոլոր հույսերի կործանումը: Արդեն հիմա նրանք պետք է զինվեն ոգու այդ ամրությամբ, այլապես չեն կարողանա իրագործել նույնիսկ այն, ինչը այժմ հնարավոր է: Միայն նա, ով վստահ է, որ չի սասանվի, երբ, իր կարծիքով, աշխարհը կթվա չափազանց հիմար կամ չափազանց ստոր այն բանի համար, ինչ ինքն ուզում է նրան առաջարկել, միայն նա, ով, ի հեճուկս ամեն ինչի, ունակ է ասել` «և ամեն դեպքում», միայն նա ունի քաղաքականության մեջ լինելու կոչում:

 

 

 

Մաքս Վեբեր

  (1864-1920)

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝