Քաղաքական և բարոյական ուղղվածության արժեքներն ու ուղենիշերը

 

Քաղաքական և բարոյական ուղղվածության արժեքներն ու ուղենիշերը 

 

 

 

  •  

    Հեղինակ՝ Երվանդ Քոչար,
    «Բանալիով կինը», 1930 թ.

    Մենք բարձր ենք գնահատում ազգային և ազատական արժեքները:

 

  • Մենք համոզված ենք, որ մեր ազգային հիմնական կապիտալը մարդն է:

 

  • Մենք գտնում ենք, որ ժամանակակից հայը` ապրելով աշխարհի տարբեր պետություններում, ներկայացնում է անդրսահմանային միասնական հայ ազգ:

 

  • Մենք համոզված ենք, որ հայ ազգն իր բացառիկությունը և ստեղծագործ հնարավորությունները կարող է լիարժեք կյանքի կոչել, երբ, որպես մեկ քաղաքական միավոր, գործում է ազատության ու քաղաքական անկախության ներքո իր ազգային պետությունում և հայրենիքում:

 

  • Մենք գիտակցում ենք, որ լինելով անդրսահմանային հայ ազգ, ունենք առավելություններ, բայց միևնույն ժամանակ ապրելով ոչ մեր ազգային պետության ներքո, խոցելի ենք բազմատեսակ առումներով:

 

  • Մենք մտահոգված ենք անդրսահմանային հայ ազգին սպառնացող ամենամեծ վտանգով` ուծացմամբ:

 

  • Մենք հաստատում ենք, որ հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ իրավունք ունի վերադառնալու իր հայրենի բնօրրան և անհատույց ձեռք բերելու սեփական հող` տուն կառուցելու նպատակով:

 

  • Մենք ճանաչում ենք անդրսահմանային հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի` որպես 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում առկա ներկայիս հայկական պետականության քաղաքացի, ով իրավունք ունի ձեռք բերելու հայկական քաղաքացիություն պարզեցված և արագացված կարգով ու անմիջապես, բացարձակ հավասար պայմաններում մասնակցելու հայկական պետականության քաղաքական բոլոր գործառույթներին:

 

  • Մենք հաստատում ենք, որ հայերն ունեն և´ պատմական, և´ բարոյական իրավունք` վերատիրանալու իրենց նախնիների հողերին` Հայկական բարձրավանդակին և նրա հարակից տարածքներին:

 

  • Մենք հավատում ենք, որ հայերը վերադառնալու են իրենց պատմական հայրենիք և բանեցնելու են ազգային պետական իրավազորություն:

 

  • Մենք հավատում ենք ասացվածքին, թե` ուժեղ երևակայությունը իրադարձություն է ծնում:

 

  • Մենք հավատում ենք մեր երազի` Դեպի Արարատ վերադարձի  իրականացմանը:

 

  • Մենք հավատում ենք և համոզված ենք, որ մեր ազգային նավը ուղղություն է վերցրել Դեպի Արարատ նավահանգիստ, հետևաբար` մենք ի զորու կլինենք օգտվել համընթաց քամուց:

 

  • Մենք մերժում ենք հայ ազգի իրական ողբերգական վիճակը` նրա ոչ քաղաքական հասունությունը, նրա գոյատևելը՝ որպես ազգային/կրոնական համայնք օտար պետություններում և հանդուրժելը կլանային, քրեաօլիգարխիկ ավտորիտար վարչակարգը հայրենիքում:

 

  • Մենք պահանջում ենք, որ դարավոր հայ ստրուկը մաքրվի կեղտից, ազատի իր սիրտը գերությունից, ոտքի կանգնի` իբրև վերածնվող մի մարմին, գայթակղվի ազատության ու քաղաքական անկախության հմայքից

 

  • Մենք համոզված ենք, որ առանց ազատության ու քաղաքական անկախության, չեն կարող լինել ազգային արժանապատվություն, առաջադիմություն և երջանկություն:

 

  • Մենք համոզված ենք, որ եկել է ժամանակը` ունենալու օրինական ազգային հանրային իշխանություն: Այն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ժամանակավոր ազգային կառավարություն` կազմված հիմնականում նոր քաղաքական ընտրանուց և անդրսահմանային հայ ազգի սերուցքից, ովքեր կոչված են լինելու ազգային քաղաքական գործիչ:

 

  • Մենք դատապարտում ենք ներկայիս հայկական պետականության` 1991 թվականից առ այսօր գործող բռնապետական վարչակարգը և հաստատում, որ այդ վարչակարգի քաղաքական որոշումներ կայացնող անձինք և բոլոր նրանք, ովքեր կապ են ունեցել մարդու իրավունքների ոտնահարման  հետ, զավթել են իշխանությունը, ապօրինի հարստացել  և ծառայություն են մատուցել օտար երկրների հատուկ կառույցներին, չեն կարող անդամակցել քաղաքական նոր վերնախավին:

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝