ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Տնտեսությունն արվեստ է, որը բավարարում է անսահմանափակ պահանջները սահմանափակ ռեսուրսների պայմաններում»:
Լորենս Փիթեր
Մենք անհրաժեշտ պայման ենք ճանաչում համաշխարհային փորձի յուրացումը, տնտեսությունը բարձր տեխնոլոգիաների հիման վրա կառուցելու արվեստը: Այս համատեքստում մենք գտնում ենք, որ համաշխարհային փորձի յուրացումը պրագմատիկ և առաջադիմական մոտեցում է:
Մենք ընդունում ենք, որ Տեղեկատվական հեղափոխությունը (High Tech Revolution) տնտեսության զարգացման առաջատար ուժն է:
Մենք հնարավոր ենք համարում, որ Հայաստանը կդառնա Բարձր Տեխնոլոգիաների տարածագոտի, որտեղ կենտրոնացված կլինեն էլեկտրոնային, համակարգչային արդյունաբերությունը, գիտահետազոտական և կրթական կենտրոններ, IT բարձրորակ մասնագետներ և վենչուրային կազմակերպություններ:
Հայաստանի կրթական օջախները` դպրոցները, քոլեջները և համալսարանները, պետք է պատրաստեն համապատասխան մասնագետներ և սնուցող աղբյուր դառնան Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և գիտական հետազոտությունների համար:
Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է շարունակական ծավալուն կապիտալի ներդրում կատարել Բարձր Տեխնոլոգիաների և նորարարական գիտատեխնիկական մշակումների մեջ:
Մենք համոզված ենք, որ Բարձր Տեխնոլոգիաների և նորարարական գիտատեխնիկական մշակումների մեջ ուղեղների ու գումարի համատեղ ներդրումը հսկայածավալ առաջընթաց ապահովելու հուսալի երաշխիք է:
Ազատ շուկայական պայմաններում առաջատար է այն երկիրը, որը վաճառում է իր արտադրած ապրանքները, իսկ հումք վաճառող երկիրը մշտապես կախվածության մեջ է: Մենք բացառում ենք Հայաստանի՝ հումք վաճառող երկրի կարգավիճակը:
Մենք կարևոր ու եկամտաբեր ենք համարում.
- Ժամանցային, մշակութային, առողջապահական զբոսաշրջությունը,
- Ինտենսիվ գյուղատնտեսությունը (պտուղ-բանջարեղենի, պահածոների, չրերի, կաթնամթերքի, մսի, թռչնի, գինու, կոնյակի և օղու արտադրությունը),
- Բժշկական ծառայությունները, բժշկական սարքավորումների և դեղերի արտադրությունը,
- Ադամանդագործությունը և ոսկերչությունը,
- Կտորեղենի, հագուստի և կոշիկի արտադրությունը:
- Մենք անհապաղ, անհրաժեշտ և կարևոր ենք ճանաչում ազգային ռազմական արդյունաբերության ներդրումն ու զարգացումը:
- Մենք գտնում ենք, որ ազգային ռազմական արդյունաբերության ներդրումը այլընտրանք չունի: Ռազմական արդյունաբերության արտադրանքն անհրաժեշտ է և՛ մեր սեփական կարիքների, և՛ արտահանման համար: Ազգային ռազմական արդյունաբերության ներդրումն ու զարգացումը կարևոր երաշխիք է ուժեղ և արդիական բանակ ունենալու համար:
- Մենք անփոխարինելի ենք դիտում մեր ազգային շինարարական արդյունաբերության ներդրումը և զարգացումը:
- Մենք կարիք ունենք ազգային շինարարական արդյունաբերության արտադրանքի, որը պետք է ծառայի որպես հիմնական շինանյութ շինարարության համար:
- Մենք կարիք ունենք Հայաստանի քաղաքների, գյուղերի և ճանապարհների կառուցման ու վերակառուցման: Շինարարությունը մեր ազգային տնտեսության կարևոր բաղադրիչն է:
- Մենք քաջալերում ենք վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա հիմնված արտադրությունը և խրախուսում հանածո վառելիքի փոխարինումը այլընտրանքային, վերականգնողական էներգիայի աղբյուրներով:
- Մենք քաջալերում և կարևորում ենք Հայաստանի՝ տարանցիկ պետության կարգավիճակը.
- Մետաքսի ճանապարհ,
- Պարսից ծոցից դեպի Եվրոպա՝ նավթատարի, գազամուղի և երկաթգծի ճանապարհ:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝