ՄՇԱԿՈՒՅԹ
«Ես հայերեն գիտեմ, ատի ինձ կօգնի անգլիերեն գրելու: Թեև անգլիերեն կը գրեմ ու հակառակ անոր, որ ծնունդով ամերիկացի մըն եմ, ինքզինքս կը նկատեմ հայ գրող մը։ Գործածած բառերս անգլիերեն են։ Միջավայրը, որու մասին կը գրեմ, ամերիկյան է։ Ոգին, որ կը ստիպե ինձ գրել, սակայն հայ է։ Ուրեմն հայ գրող մըն եմ։ Խորապես կը սիրեմ հայ գրողներու մեծ ընտանիքին պատկանելու պատիվը»։
Վիլյամ Սարոյան
«Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ: Ուրիշ հայ կոմպոզիտորների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը:Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են.«Պատմեք, մեզ այդ ժողովրդի մասին, ցույց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»:
Արամ Խաչատրյան
Հայոց ազգային մշակույթի տարածումը և նրա փոխանցումն ապագա սերունդներին ազգային ռազմավարական նշանակության կարևորագույն հարց է:
Հանրային հարաբերություններում և հանրային հավաքական ընկալման ու ինքնության դրսևորման համար անհրաժեշտ պայման է ազգային մշակութային զարգացման հայեցակարգի ընդունումը:
Հայագիտության հիման վրա հայկական և՛ նյութական և՛ ոչ նյութական ժառանգությունից օգտվելը մեծ հնարավորություններ է ընձեռում ստեղծագործ յուրաքանչյուր մտքի համար:
Մենք անհրաժեշտ ենք համարում գույքագրել և ստեղծել մշակութային-տեղեկատվական շտեմարան, որը կվերաբերի հայկական նյութական և ոչ նյութական մշակույթին (լեզու, կրոն, բանահյուսություն, հայոց գրեր, հայկական տպագրություն, գրականություն, ճարտարապետություն, նկարչություն, քանդակագործություն, երաժշտություն, պարարվեստ, մանրանկարչություն, գորգագործություն, թատրոն, կինո, պատմագրություն և այլն):
Մենք կարևորում ենք հայոց մշակույթի միջոցով ինքնաճանաչման և ինքնագնահատանքի հասնելը:
Մենք կարևորում ենք հայոց մշակույթի լուսաբանումը, քարոզչությունը և տարածումը:
Մենք կարևորում ենք հանրակրթական ու համալսարանական հաստատություններում կրթական ծրագրերի միջոցով հայագիտության և հայրենաճանաչողության խթանումը:
Մենք համաշխարհային մշակույթի մաս ենք կազմում և այն մեր ազգային մշակույթի հետ միասին մեր համար անանց արժեք է:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝