ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՅ ԱԶԳԸ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Մենք, լինելով անդրսահմանային ազգ, անհրաժեշտ ենք համարում օգտվել թվային հասարակությանը ընձեռված հնարավորություններից»:
Թվային նորարարությունները վերափոխել և վերափոխում են աշխարհը, հասարակությունն ու տնտեսությունն այնպիսի արագությամբ, ինչը նախկինում անհնար էր: Բջջային (Mobile) և ամպային (Cloud) տեխնոլոգիաները, մեծ տվյալների բազան և ինտերնետ իրերը (IoT) առաջարկում են աներևակայելի հնարավորություններ հայ ազգի համար` թռիչքային աճ, աշխատատեղերի ստեղծում և քաղաքացիների կյանքի բարելավում:
Մենք պետք է օգտագործենք այս նոր տեխնոլոգիաները, քանի որ դրանք նպաստում են հանրային կյանքի կազմակերպման բարելավմանը և արդյունավետության ապահովմանը տարբեր ոլորտներում, որոնց թվում է նաև մեր ազգային քաղաքական կյանքը` ինքնաազատագրումը, ինքնակազմակերպումը և ինքնահամախմբումը, ազգային քաղաքական գործունեության ծավալումը/իրականցումը ազգային պետականության համար:
Մենք, լինելով անդրսահմանային ազգ, անհրաժեշտ ենք համարում օգտվել թվային հասարակությանը ընձեռված հնարավորություններից և համասփյուռ հայության քաղաքական, տնտեսական ու մշակույթային իրավունքների իրացման միջոցով մասնակցել հայկական ազգային պետականության կառուցման գործին:
Մենք գիտակցում և ընդունում ենք, որ ուժեղ հայկական ազգային պետականություն հնարավոր է կառուցել, երբ դրան մասնակցում են ազգի բոլոր հատվածները՝ անկախ այն հանգամանքից թե աշխարհի որ մայրցամաքում են գտնվում:
Մենք հավատում և ընդունում ենք, որ մասնատված հայկական աշխարհի միավորումը տեղի է ունենալու հայկական ազգային ուժեղ պետականության ներքո, երբ նրա հիմնական ռեսուրսը/ կապիտալը` մարդը, ազատ և հավասար պայմաններում հնարավորություն է ունենալու մասնակցելու իր ազգային պետության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին:
Մենք անհրաժեշտ և հրատապ պայման ենք ճանաչում համասփյուռ հայության քաղաքական իրավունքների վերականգնումը հայկական ուժեղ ազգային պետականության կառուցման գործում:
Մենք գտնում ենք, որ մասնատված և աշխարհով մեկ ցրված հայ ազգի պոտենցիալը՝ հանուն ուժեղ հայկական պետականության, հնարավոր է միավորել այն դեպքում, երբ հայությանը կտրվի հավասար քաղաքական, տնտեսական ու մշակութային իրավունքներ և խրախուսող հնարավորություններ հայկական ազգային պետականությունում սեփական հող և տուն ունենալու, փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվելու հարցերում:
Ուժեղ ազգային պետականության վերականգնման համար մենք առաջնահերթ և հրատապ պայման ենք ընդունում համասփյուռ հայությանը ազգային քաղաքական օրակարգում ներգրավելը և հետևալ իրավունքերի ճանաչումը՝
- Անցկացնել անդրսահմանային հայ ազգի բնակության երկրներում քաղաքական քարոզարշավ՝ քաղաքական նոր ընտրանու ձևավորման, նրա կողմից ժամանակավոր կառավարության ստեղծման և գործունեության վերաբերյալ:
- Անցկացնել անդրսահմանային հայ ազգի բնակության երկրներում քաղաքական քարոզարշավ բազմաքաղաքացիություն ձեռք բերելու համար:
- Անցկացնել անդրսահմանային հայ ազգի մարդահամար:
- Արտասահմանում ապրող և աշխատող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ազգային պետության հանրային իշխանության մարմինների ձևավորման գործում (օրենսդիր, գործադիր` նախագահ, վարչապետ և նախարարներ) իրավունք ունի բոլորի հետ հավասար պայմաններում` ընտրելու և ընտրվելու, անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին աշխարհի որ մայրցամաքում է նա գտնվում:
- Պարզեցված և արագացված կարգով շնորհել Հայաստանի Հանարապետության քաղաքացիություն այն էթնիկ հայերին, ովքեր ակտիվորեն ընդգրկված են Սփյուռքի տնտեսական, լոբբիստական, քաղաքական, մշակութային, լուսավորչական ու բարեգործական կյանքում:
- Պարզեցված և արագացված կարգով շնորհել Հայաստանի Հանարապետության քաղաքացիություն այն էթնիկ հայերին, ովքեր հայրենադարձվել են:
- Վերացնել բոլոր իրավական արգելքները հանրային իշխանության մարմինների ձևավորման գործում (օրենսդիր, գործադիր` նախագահ, վարչապետ և նախարարներ ընտրվելու իրավունք) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար` ստեղծելով բացարձակ հավասար պայմաններ բոլորի համար:
- Արագացված կարգով շնորհել Հայաստանի Հանարապետության քաղաքացիություն արցախահայությանը և ջավախահայությանը:
- Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու անհատույց սեփականության իրավունքով տրամադրել հող՝ տուն կառուցելու նպատակով:
- Խրախուսող պայմանների ստեղծում փոքր և միջին ձեռներեցության համար:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝