Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ավելի հեշտ դարձնենք աշխատողներ վարձելը և սեփական գործ սկսելը:

 

 

 

Հեղինակ՝ Երվանդ Քոչար,

«Մելինե»,1930թ.

 

«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, 

որպեսզի ավելի հեշտ

 դարձնենք աշխատողներ վարձելը 

և սեփական գործ սկսելը»:

 

 

 

Գրեթե անհնար է բիզնեսը պահպանել առանց կապիտալի մուտքի: Հաշվարկները ցույց են տալիս, որ կանանց պատկանող կազմակերպություններն ամբողջ աշխարհում կազմում են ֆորմալ գրանցված ձեռնարկությունների ավելի քան երեսուն տոկոսը: Այնուամենայնիվ, զարգացող երկրներում կանանց պատկանող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) յոթանասուն տոկոսը փակվում են ֆինանսական հաստատությունների կողմից անբարենպաստ առաջարկների, պայմանների առկայության պատճառով: Աշխարհում կանանց պատկանող ՓՄՁ-ների վարկավորման կարիքը` վարկային դեֆիցիտը, ըստ` IFC World Bank Group-ի, կազմում է շուրջ երեք հարյուր միլիարդ դոլար: Բարձրարժեք շուկաների հետ կապերի, ցանցերում ներգրավվածության և գիտելիքների բացակայությունը խոչընդոտում են կանանց ձեռնարկատիրությանը:

Ձեռներեց կանայք կարևոր դեր են խաղում տնտեսական աճի մեջ` ընդլայնելով ձեռներեցությունը և ստեղծելով աշխատատեղեր: Այնուամենայնիվ, կին ձեռնարկատերերը բազմաթիվ մարտահրավերների առաջ են կանգնած` ֆինանսավորման, հմտությունների տիրապետման և բիզնեսի զարգացման ու ընդլայման հարցերում, ներառյալ կապիտալի և տեխնոլոգիայի սահմանափակ մատչելիությունը, ցանցերի և գիտելիքների ռեսուրսներից օգտվելու հնարավորություների սակավությունը, ինչպես նաև սեփական բիզնեսի զարգացման համար իրավական և քաղաքական խոչընդոտները:

 


 

 

Կանանց ղեկավարությամբ ձեռնարկությունները հակված են կենտրոնանալ մանրածախ և սպասարկման ոլորտներում, որտեղ շահույթներն ու աճի հնարավորությունները ցածր են: Արդյունքում նրանց մասնակցությունը հազվադեպ է առավել շահավետ ոլորտներում, ինչպիսիք են՝ շինարարությունը, էլեկտրոնիկան, նորարարությունը, ծրագրային ապահովումը և այլն:
Ցանցի և ցանցային գիտելիքների բացակայությունը ևս խոչընդոտում է կանանց ձեռներեցությանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի շատ սոցիալական կապեր ունեն, որոնք հնարավորություն են տալիս նրանց հասնել առավել գործարար հնարավորությունների, տեղեկատվության փոխանակման և շփումների, քան կանայք:


Այսպիսով, ի սկզբանե կանայք գտնվում են անբարենպաստ պայմաններում` ունենալով ավելի քիչ մասնագիտական կապեր, տարբերվող դերային մոդել և կրթական մակարդակ, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց ձեռնարկատիրական գործունեության վրա: Կանանց ձեռներեցության ներուժը բացահայտելու և զարգացնելու համար անհրաժեշտ են կապիտալի հասանելիության բարելավմանը միտված գործողությունների իրականացում, տեխնիկական աջակցություն ցուցաբերելու և ներդրումներ կատարելու ծրագրեր՝ գլխավորապես ՓՄՁ-ների համար:


Մենք պարտավորվում ենք աջակցել կանանց որպես ղեկավարների, բիզնեսի սեփականատերերի, աշխատողների և շահագրգիռ կողմի:


Մենք աջակցում ենք կանանց, ովքեր՝ կազմելով մեր երկրի բնակչության կեսից ավելին, ցանկանում են զբաղեցնել իրենց օրինական տեղը և դերը մեր տնտեսության դիմագիծը փոխելու հարցում:


Անհրաժեշտ է ստեղծել կանանց պատկանող փոքր և միջին բիզնեսի համար կապիտալի հասանելիություն՝ ազգային ֆոնդ և/կամ բանկ, որի միջոցով կին ձեռներեցներին կտրամադրվեն խորհրդատվություններ, դրամաշնորհներ և մատչելի վարկեր:

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝