Կինն է այն առանցքը, որի շուրջ պտտվում է քաղաքակրթությունը:

 

Հեղինակ՝ Երվանդ Քոչար,

«Հարմոնիա», 1930թ.

 

«Կինն է այն առանցքը,

որի շուրջ պտտվում է քաղաքակրթությունը»:

«Հայ կինը» Րաֆֆի, 1879 թ.

 

 

 

 

 

 

 

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդն իր գործունեությունն իրականցնում է կուսակցության Ժողովի որոշման հիման վրա: Կուսակցության այս մարմինը նպատակ է հետապնդում նպաստել կանանց քաղաքական մասնակցության առաջընթացին և կանանց հետ կապված կարևոր հարցերի շուրջ աշխատանքների խթանմանն ու համախմբմանը:


«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդը հանդիսանում է կանանց իրավունքների և գենդերային հավասարության համար մտահոգ անձանց միավորում: Խորհրդի անդամները հավատարիմ են պատգամին` ստեղծել ուժեղ Հայկական պետականություն, որտեղ կանանց իրավունքները և արժեքները ոչ միայն պաշտպանված են, այլև կարող են լիովին օգտագործվել ավելի ամրապնդելու և զարգացնելու երկրի տնտեսությունն ու անվտանգությունը:


Մեր գործողություններն ուղղված են աջակցելու կանանց դիրքորոշումների քաջալերմանը քաղաքական և տնտեսական որոշումների կայացման ժամանակ, պայքարելու կանանց դեմ ուղղված բռնությանը, խթանելու համադրումը (հաշտեցումը) մասնագիտական և ընտանեկան կյանքի միջև:


Կայսրություների հալածանքները հայ ժողովրդի նկատմամբ, Համաշխարհային պատերազմները, Մեծ Եղեռնն ու աշխարհաքաղաքական այլ գործոններ ահռելի վնասներ են պատճառել հայ ժողովրդին` նրանից խլելով միլիոնավոր կյանքեր: Առ այսօր աղետի հետևանքով առկա կորուստները չեն վերականգնվել: Հայ ազգի գենոֆոնդի շարունակականությունը ապահովելու, կորուստները վերականգնելու և համաշխարհային մարդկության ընտանիքը համալրելու համար անհրաժեշտ է կանանց վերարտադրողական առողջության ապահովում և նրանց կողմից ծնելիության նպաստավոր պայմանների ստեղծում: Ժամանակակից աշխարհում սա հնարավոր է համատեղել երիտասարդ կնոջ ուսման և նրա ներգրավածության հետ հանրային-քաղաքական կյանքում ու աշխատանքում:

 

 

 

Մենք դա իրականցնում ենք` հետևելով ներքոթվարկված գործողություններին.

 

 

  • Մենք քաջալերում ենք կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը քաղաքական և տնտեսական որոշումների կայացմանը:
  • Մենք պաշտպանում ենք հետևյալ թեզը` անհրաժեշտ է ձևավորել ուժեղ և կամավոր քաղաքականություն գենդերային հավասարության համար:
  • Մենք թիկունք ենք, որպեսզի կանայք ընդգրկվեն ձեռներեցների միջավայրում, տնտեսական որոշումների կայացմանը և նախաձեռնությունների իրականացմանը, որոնք խթանում են տնտեսական աճը և նպաստում են կանանց տնտեսական անկախությանը:
  • Մենք վճռական ենք տեղեկատվական քարոզարշավների անցկացման հարցում, որոնց նպատակն է իրազեկել հանրությանը և պայքար մղել գենդերային կարծրատիպերի և խտրականության դեմ:
  • Մենք աջակցում ենք միևնույն աշխատանքի համար միևնույն վարձատրության սկզբունքին:
  • Մենք նպաստում ենք ձեռներեցության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը և կանանց` որպես տնտեսական աճի, բարգավաճման և աշխատատեղերի ստեղծման, խթանող ուժի ներդրմանը:
  • Մենք պաշտպանում ենք այն միջոցները, որոնք բարելավում են ընտանիքի և մասնագիտական կյանքի համադրումը (հաշտեցումը):
  • Մենք աջակցում ենք կարիերայում դիվերսիֆիկացմանը` լիարժեք խրախուսելով կանանց մասնակցությունը աշխատանքի շուկայում:
  • Մենք աջակցում և խրախուսում ենք կանանց կարիերայի հետ համատեղ նրանց ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու (յոթ զավակով սեղան նստելու) իրավունքը:
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝