ԱՐՑԱԽ
«Սա՛ Հայաստան է և վերջ: Ո՛չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստանը չէ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձման դնել, ինչպես նաև մնացած Հայոց հողերը: Ո՛չ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյանի , Գետաշենի , Արցախի հանձնումը ...»:
Լեոնիդ Ազգալդյան
Ժամանակակից ազգային ազատագրության գլխավոր հենակետը հայ ազգի համար դարձավ ինքնիշխան Արցախը: Այն միաժամանակ կարևոր ռազմական-քաղաքական կենտրոն է, որի շուրջ ողջ հայության համախմբումը վերածվում է հայրենիքի ազատագրման պայքարի սիներգիայի:
Արցախ աշխարհը հին Հայաստանի նահանգներից մեկն է: Արցախում Տիգրանակերտի հայտնաբերումը հայոց քաղաքական աշխարհագրության արժեքավոր վկայությունն է, որն աշխարհին հիշեցնում է հզոր հայկական պետականության մասին:
Արցախը աշխարհասփյուռ հայության հայրենիքի մի մասն է, որի հողը ամուր պահում են մեր զավակները:
Մենք ենք մեր լեռները՝ ի դեմս մեր Մամիկի ու Պապիկի, իրենց խորը արմատներով ևս հաստատում են հայոց Արցախի կանգուն լինելու մասին:
Մենք հավատում ենք հայրենի հողի ու ջրի կախարդական ուժի մասին գոյություն ունեցող առասպելին:
Մենք համոզված ենք, որ հայ ազգը չի զրկվել պատմական հիշողությունից:
Մենք համոզված ենք, որ հայ ազգը տոգորված է մայր հայրենիքի գաղափարով և գնում է Արցախից Դեպի Արարատ:
Մենք հավատում ենք հայ ազգի բնօրրանի քաղաքական աշխարհագրության` Հայոց քսան նահանգների տարածքային ամբողջականության վերականգնմանը և Դեպի Արարատ հայ ազգի վերադարձին:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝