Եթե կինն իրավունք ունի բարձրանալու կառափնարան, նա պետք է իրավունք ունենա բարձրանալու նաև ամբիոն:

 

 

Հեղինակ՝ Դավիթ Բեջանյան,

«Հավերժության ժապավեն», 1979թ.

 

 

«Եթե կինն իրավունք ունի բարձրանալու

կառափնարան,նա պետք է իրավունք ունենա

բարձրանալու նաև ամբիոն»:

(Մարի Գուզ, 1748- 1793)


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Գենդերային հավասարության ապահովումը հանդիսանում է կուսակցության քաղաքականության անբաժան մասը: Երկու սեռերի բացարձակ հավասարության ապահովումն անհրաժեշտ է ներկուսակցական ժողովրդավարության հաստատման և զարգացման համար:


Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների սկզբունքը համարվում է սոցիալական արդարության հասնելու, մարդկային ներուժի արդյունավետ օգտագործման և երկրի կայուն զարգացման երաշխիք:


«Երկիր Ծիրանի» կուսակցության Կանանց Խորհուրդը գիտակցում է կառավարական տարբեր մակարդակներում որոշումներ ընդունող մարմինների կազմում կանանց անբավարար ներկայացվածության, երբեմն անգամ նրանց ամբողջական բացակայության խնդիրը և դրանից բխող հետևանքները: Պետք է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որոնք կբերեն երկու սեռերի հավասարությանը և կխթանեն կանանց ներգրավվածության բարձրացմանը քաղաքական, տնտեսական և հանրային որոշումների ընդունման գործընթացին:


Կանանց և տղամարդկանց հավասարության սկզբունքի հաստատումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ երկու սեռերն էլ կունենան հավասար ներկայացչություն և ներգրավվածություն որոշումների ընդունման գործընթացներում, երբ հավասարապես հաշվի կառնվեն թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց շահերն ու պահանջները:


Գենդերային հավասարության հասնելու համար առաջնահերթ պետք է վերացնել ցանկացած տեսակի ուղղակի և անուղղակի գենդերային խտրականությունը: Գենդերային հավասարությունը պետք է ընկած լինի կուսակցության և նրա ցանկացած անդամի ծավալած գործունեության հիմքում:

 

Գենդերային հավասարությանն անհնար է հասնել տարորոշ, մեկանգամյա միջոցառումների շնորհիվ:

Հարկավոր է իրականացնել ինտեգրված, բազմակի ու շարունակական ծրագրեր:


 
 

 

 

 

Քայլեր

 

 

  • ԱԺ, ՏԻՄ և նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացուցչություն,
  • Կուսակցության շարքերում և տարբեր կուսակցական մարմիններում կանանց թվի ավելացում,
  • Գենդերային հավասարության սկզբունքի կիրառում կուսակցության ընդհանուր գործունեության և ծրագրային քաղաքականության իրականացման գործընթացներում:

 

Մեթոդներ

 

 

  • Կուսակցության կանոնադրության համաձայն՝ ապահովել գենդերային հավասարություն բոլոր ներկայացուցչական մարմիններում,
  • ԱԺ, ՏԻՄ և նախագահական ընտրություններին սատարել կուսակցության կանանց թեկնածությանը,
  • Աջակցել կանանց թեկնածությանը կուսակցական պաշտոններում,
  • Կրթական շարունակական ծրագրերի և դասընթացների միջոցով խթանել կանանց մասնագիտական առաջխաղացմանը,
  • Մշակել այնպիսի կադրային քաղաքականություն, որը հնարավորություն կտա կանանց զբաղեցնել ղեկավար պաշտոններ կուսակցության տարբեր մակարդակի մարմիններում,
  • Պարբերաբար կազմակերպել գենդերային հավասարության արդի թեմաներով սեմինարներ և քննարկումներ կուսակցության բոլոր անդամների համար:

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝