«Կինն է այն առանցքը, որի շուրջ պտտվում է քաղաքակրթությունը»:
Րաֆֆի, «Հայ կինը», 1879թ.
Բոլոր ժամանակներում մարդկությունը չի դադարել հիանալ կանանց տաղանդով, գեղեցկությամբ և առեղծվածային կերպարով: Առանց կանանց կյանքը չէր կարող իմաստավորվել, առանց նրանց գեղեցկության ու հմայքի չէին կարող ստեղծվել արվեստի գլուխգործոցներ և համամարդկային մշակույթ:
Սիրելի մայրեր, կանայք և աղջիկներ, հազարամյակներ շարունակ դո՛ւք եք ստեղծել ու պահպանել մեր գենը, մեր ինքնությունն ու քաղաքակրթական առաքելությունը:
Հայ ժողովրդի համար փորձությունների ժամերին դո՛ւք եք տղամարդկանց մղել սխրանքի, վանել հուսալքությունը, ոգի հաղորդել ազատության պայքարին, և շատ հաճախ` օրինակ ծառայել: Ընտանեկան հարկի տակ ևս դո՛ւք եք հիմնասյունը սիրո ու ջերմության, համերաշխության ու ներդաշնակություն: Եվ դո՛ւք եք աղբյուրը ժամանակակից Արցախյան ազատամարտում հայի ոգու դրսևորման, որը կրող և շարունակող մեր երիտասարդներն ընդամենը մեկ տարի առաջ կրկին հերոսացան` կասեցնելով արտաքին թշնամու հարձակումը:
Այսօր Հայաստանը, գտնվելով տագնապային կացության մեջ, իր ներքին հանրային-քաղաքական կյանքում կարիք ունի նոր զարթոնքի: Նոր զարթոնքը պահանջում է նոր սխրանքներ և հերոսություն քաղաքական կյանքում: Ներքին թշնամու դեմ պայքարի հաջողության ազդակը նաև կնոջ քաղաքական պայքարն է` հանուն մեր երջանիկ ապագայի:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այս գեղեցիկ տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում է բոլոր կանանց, մայրերին ու աղջիկներին:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
07 .04. 2017թ.
Երևան
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝