24/09/2022 ԱՍՏԾՈ ՏՎԱԾԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ԱՎԵՏՈՒՄ

ԱՍՏԾՈ ՏՎԱԾԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ԱՎԵՏՈՒՄ

 

 

 

Խուդափերինի (/Խոդա Աֆարինի /Khodā Āfarīn /خداآفرین /) պարսկերենից թարգմանած նշանակում է Աստծո տված։

 

Դարեր շարունակ գեղեցկուհի կամուրջներ դուք մեզ կապել եք մեր հարևան-բարեկամ Իրանի հետ: Այս կամուրջները և մեր 135 կիլոմետր բարեկամության ու ապահովության սահմանը 2020 թվականի աշնանից պայմանավորված պատերազմով բռնազավթեց թշնամին: Այժմ թշնամին այն ցանկանում է որպես հարձակման հարթակ օգտագործել նաև ընդդեմ մեր հարևան-բարեկամ Իրանի:

 

Շուրջ 30 տարի Արցախի ու Իրանի միջև գոյություն ունեցող այս 135 կիլոմետր պետական սահմանը մեր կյանքի ամենաապահով սահմանն էր: Այդ սահմանին չկար փշալար: Այդ սահմանին չէին երևում զինված սահմանապահներ: Արաքսի հովիտը այդ սահմանին անսահման հանդարտ էր և խաղաղ: