13/04/2022 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

«Սասնա Ծռերի» գործով առաջին ատյանի դատարանի կողմից արդարացված, ապա վերաքննիչ դատարանի կողմից առանց դատաքննության հանիրավի չորս ամիս ամբաստանվող և «Արմավիր» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանը 17 օր է գտնվում է հացադուլի մեջ: Չնայած սուր ուժգնացող ցավերին՝ ոտքերի և որովայնի, իսկ այժմ նաև՝ գլխի և սրտի շրջանում, նրան բժշկական օգնություն չեն տրամադրում:

 

Արմեն Բիլյանը հացադուլ է հայտարարել` դիմադրելու, գոյատևելու և հաղթելու ցանկությամբ։ Նա հասկանում է, որ հացադուլ հայտարարելը ծայրահեղ միջոց է, բայց նաև հույս ունի, որ ողջ կմնա և կհաղթի անարդարությանը:

 

«Սասնա Ծռեր» ապստամբության հետևանքով վեց մարդ է զոհվել` երեք ոստիկան` Արթուր Վանոյան, Գագիկ Մկրտչյան և Յուրա Տեփանոսյան և երեք քաղաքացի` Արթուր Սարգսյան (հաց բերող), Արայիկ Խանդոյան (Միայնակ Գայլ) և Քաջիկ Գրիգորյան (Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված տղամարդ), սակայն հանցագործության բացահայտմանը ուղղված գործողություններ չեն իրականացվել: Հանցագործություն կատարողները վայելում են ազատությունը, իսկ անմեղ` Արմեն Բիլյանը գտնվում է կալանավայրում:

 

Արմեն Բիլյանը հացադուլ է անում, քանի որ չունի այլ կերպ բողոք ներկայացնելու միջոց: Սննդից հրաժարվելու այս լուրջ որոշումը վտանգում է նրա կյանքը։ Նման ձևով արտահայտվելը ունի հետևյալ նպատակները՝ ուղերձ-բողոք անարդարության դեմ և պահանջ` անհապաղ բժշկական օգնության տրամադրում հիվանդանոցում:

 

Դիմում եմ իրավապաշտպաններին, ՀՀ մարդու իրավուքների պաշտպանին, քաղաքական իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներին և ուշադրություն հրավիրում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Հիշեք՝ Ձեր առաքելությունը և պարտականությունները, Արմեն Բիլյան մարդը գտնվում է հացադուլի մեջ և նրա կյանքին վտանգ է սպառնում:

 

 Արմեն Բիլյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան

 

13 ապրիլի, 2022թ.

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button