ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻՑ ԲԵՌԼԻՆ
Կոստանդնուպոլսի զինվորական դատարանի կողմից 1919 թվականի հուլիսի 5-ին մահապատժի դատապարտված և փախուստի դիմած Թալեաթը, Էնվերը և Ջեմալը ապաստան գտան Գերմանիայում:
Թուրքիայից նրանց փախուստը կազմակերպել էին գերմանացիները: Գերմանիան նաև հարթակ էր ապահովել տրիումվիրատին և բոլշևիկիներին շփման համար:
1919 թվականին Էնվերը և Թալեաթը Բեռլինի Մոաբիտ բանտի «քաղաքական սալոնում» մի քանի անգամ այցելել են բոլշևիկյան կառավարության Կոմինտերնի առաջնորդներից մեկին՝ Կառլ Ռադեկին:
Բոլշևիկների և տրիումվիրատի համագործակցության հիմնական ուղղությունները և հնարավոր ձևերը որոշվել են Ռադեկի հետ շփումների ժամանակ։ Ռադեկի հետ զրույցում Էնվերն ու Թալեաթն ընդգծել են, որ Քեմալը ստիպված է եղել անջատվել երիտթուրքական տապալված վարչակարգից, սակայն իրենց և Քեմալի միջև ըստ էության տարբերություններ չկան և իրենք օգնություն կկազմակերպեն նրա համար արտասահմանից:
Էնվերի և Թալեաթի միջև բանակցությունները Ռադեկի հետ, ինչպես նաև Ջեմալի և Էնվերի հետագա այցը Մոսկվա հնարավոր չէր իրականացնել առանց Բոլշևիկյան Ռուսաստանի հետ Գերմանիայի մերձեցման:
Շուրջ 100 տարի առաջ տեղի ունեցած շփումների առավել ամբողջական ըմբռնման համար և այն ժամանակվա աշխարհաքաղաքական օրակարգը ճիշտ գնահատելու համար, որոնց արդյունքում երիտթուրքերի, հետագայում քեմալականների և Մոսկվայի համագործակցությունը տեղի ունեցավ, անհրաժեշտ է ուսումնասիրել դրանց բոլոր մասնակիցների շարժառիթները, տրամադրությունները և քայլերը: Այդ ուսումնասիրությունը նաև այսօրվա աշխարհաքաղաքական իրադարձությունների լույսի ներքո է պիտանի և պահանջված:
Տրիումվիրատի վերակողմնորոշումը դեպի Բոլշևիկյան Ռուսաստան տեղի ունեցավ Ռադեկի անմիջական մասնակցությամբ, ով նաև ակնառու դեր կատարեց բոլշևիկա-գերմանական մերձեցման գործում։ 1918 թվականի դեկտեմբերից Ռադեկը ապօրինաբար գտնվելով Բեռլինում հսկայական գործ է կատարել գերմանացիների, բոլշևիկների և թուրքերի համար:
Ցեղասպան տրիումվիրատի ծառայությունների մատուցումը գերմանացիներին և բոլշևիկներին երկար չտևեց: Երեքի պատիժն էլ ի կատար ածեցին հայերը: Երեքին էլ գնդակահարեցին: Բայց ոճրագործությունը չպատժվեց:
Ոճրագործ պետությունները շարունակեցին վայելել ոճրագործության պտուղները: Հայոց պատժի հիմնական նպատակը առ այսօր մնացել է անհատուցում: Դեռ ավելին, նոր Ռադեկներ և նոր տրիումվիրատ է ի հայտ եկել: Թեև ոճրագործ պետությունները չեն պատժվել, սակայն ի վերջո նրանք արժանանալու են պատժվելու ճակատագրին։
Այսօր Հայոց օրացույցում ՆԵՄԵՍԻՍԻ օր է:
Սողոմոն Թեհլերյան՝ շնորհակալ ենք դատավճիռն ի կատար ածելու համար:
Նոր Ռադեկներ և նոր տրիումվիրատ, արդի ժամանակում նույնպես ՆԵՄԵՍԻՍԻՑ չկա փախուստ:
ՏԵՍ՝
https://www.facebook.com/zaruhi.postanjyan/posts/5387440067988813
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝