04/02/2022 ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

 

 

Խոր ցավով տեղեկացանք ՀՀ ժողովրդական արտիստ, բազմավաստակ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին։

 

Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ ունի հայկական էստրադայի զարգացման մեջ։ Ավելի քան քառորդ դար լինելով իր հիմնադրած Հայաստանի Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը` անվանի երգահանը բացահայտել է հայ երաժշտարվեստին որակ հաղորդած բազմաթիվ տաղանդաշատ երգիչ-երգչուհիների։ Արթուր Գրիգորյանի երաժշտական ստեղծագործությունները միշտ առանձնացել են իրենց ինքնատիպությամբ և յուրահատուկ ճաշակով։ Նրա մահով հայ երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականության։

 

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Արթուր Գրիգորյանի հարազատներին, մտերիմներին և նրա երաժշտարվեստի երկրպագուներին։

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

04 փետրվարի, 2022թ.

 

Երևան

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button