31/01/2022 ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Այսօր՝ 12։00-ին, «Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչություն առերես հարցաքննության ոստիկանական համազգեստով այն անձանց հետ, որոնք 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնի մոտից, ապօրինի հրամանի ներքո բռնի ուժի գործադրմամբ ոստիկանական մեքենայով, բռնությամբ և հայհոյանքներով բերման են ենթարկել։

 

Առերես հարցաքննությանը Զարուհի Փոստանջյանը ներկայացել էր փաստաբանի հետ։

Զարուհի Փոստանջյանը և փաստաբանը պնդեցին, որպեսզի հարցաքննությունը տեսանկարահանվի և տեսաձայնագրվի։ Սակայն երկու ոստիկաններն էլ, որոնց իբրև թե Զարուհի Փոստանջյանը բռնության էր ենթարկել, և որի հետևանքով նրանք իբրև թե ստացել էին մարմնական վնասվածքներ, հրաժարվեցին իրենց ցուցմունքները պնդել տեսանկարահանման և տեսաձայնագրության ժամանակ։

 

Ըստ էության հեշտ չէ պնդել առերես կեղծիքը տեսանկարահանման և տեսաձայնագրության ժամանակ:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

31 հունվարի, 2022թ.

 

Երևան

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button