16/01/2022 ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՅՈՒՀԻ

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՅՈՒՀԻ

 

 

Կյանքը ոլորապտույտ դարավանդ է, մանկական խենթությամբ հևիհև բարձրանում ենք վեր, երիտասարդական ավյունով ջանում ենք դույզն-ինչ այն փոխել, իսկ իմաստության ջահը նվաճելուց հետո հասկանում ենք՝ կյանքը օվկիան է՝ ալեկոծվող, գրավիչ, զարմանահրաշ ու դիմառնում ենք նրա հետ, պայքարում և հաշտության դաշն կնքում։

 

Մեր հարգարժա՛ն, սիրելի՛ տիկին Փոստանջյան, այսօր, Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորում ենք Ձեզ։

 

Դարախարխափ այս ժամանակաշրջանում, երբ ազգն իր լինելիությունը և ինքնությունն է արյան գնով փորձում հաստատել իր իսկ նախնյաց հողի վրա, Դուք, որպես պայքարող մարտիկ, որպես ազգասեր հայուհի Ձեր կռվաններն եք պարզել ու ջանում եք մթար իրականության մեջ վառել լույսի ճրագը։

 

Թո՛ղ կամոքն Արարչի, այդ լույսը վառվի։

 

Մաղթում ենք Ձեզ անբավ համբերություն, անկոտրում կամք, ամուր զարնեք Ձեր ոտքը մայր հողին, խրոխտ քայլեք։ Որքան էլ մրրկաշունչ միջակությունները կամենան բանսարկել ու աղարտել Ձեզ, միևնույնն է որոմի պես մի օր կանէանան...

 

Եղե՛ք պատվարն ու հենասյունը մեր հողի, Ձեր օջախի։ Թո՛ղ սերը, բարությունն ու հավատարմությունը լինեն Ձեր կյանքի խոհեմ ուղեկիցները։ Անսպառ ուժ ու եռանդ Ձեզ մեր նուրբ ու քաջասիրտ տիկի՛ն Փոստանջյան։

 

Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ հայուհի։

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

16 հունվարի, 2022թ.

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button