11/01/2022 ԴԻՄՈՒՄ-ՊԱՀԱՆՋ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Կարապետյանին

 

11 հունվարի, 2022թ.

 

Դիմում-Պահանջ

 

Վկա  Զարուհի Փոստանջյանից

 

07.01.2022թ.-ին կազմված ծանուցագրի համաձայն` ես կանչվում եմ անմիջականորեն  առաջացած կասկածի շուրջ որպես վկա հարցաքննության՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Կարապետյանի մոտ:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես կարող եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակում հանդես գալ որպես վկա ես պատրաստ եմ տրամադրել վկայություն առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ և աջակցել որպեսզի անգործության մատնված իրավապահ մարմինները կատարեն իրենց առաքելությունը:

 

 

Իրավապահ մարմինները՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի, որը ինձ ճանաչել է որպես վկա կարող է ակնկալել իմ կողմից ստանալ տեղեկատվություն, որին ես տիրապետում եմ ի պաշտոնե` լինելով քաղաքական կուսակցության ղեկավար, ով հետևում է քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց գործունեությանը: Իմ տեղեկությունները հիմնված են հանրային տիրույթում հրապարակված նյութերի վրա: Այդ տեղեկությունները վերաբերվում են ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքացիական ամուսին` Աննա Հակոբյանի գործողություններին, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված  արարքներ և պատկանում են առանձնապես ծանր հանցագործությունների տեսակին` Պետական դավաճանություն, Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, Պատերազմական հանցագործություններ և Մարդկության անվտանգության դեմ հանցագործություններ:

 

Որպես վկա պատրաստ եմ հանդես գալ տեսախցիկների առջև և պահանջում եմ, որ իմ կողմից տրամադրված վկայությունը արձանագրվի տեսաձայնագրությամբ:

 

Հարգանոք` Զարուհի Փոստանջյան

 

«Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button