28/12/2021 ԴԻՄՈՒՄ-ԱՀԱԶԱՆԳ

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն` Արման Թաթոյանին

 

28 դեկտեմբերի, 2021թ.

 

Դիմում-Ահազանգ

 

2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործող դատավորներ` Տիգրան Վազգենի Սահակյանը, Արմեն Ժորայի Բեկթաշյանը և Ռուբիկ Հրանտի Մխիթարյանը, կայացրել են դատական ակտ, որով Արմեն Բիլյանի արդարացման դատավճիռը բեկանել են, նրան դատապարտել են ազատազրկման 25 տարի ժամկետով և կալանավորել հենց դատարանի դահլիճից:

 

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործող դատավորների այս «եռյակը», ոչ միայն չի համապատասխանել օրենքի հիման վրա ստեղծված դատարանի չափանիշներին, որը իրավասու էր անցկացնել ԵՔԴ/0091/01/17 քրեական գործով դատաքննություն և կայացնել դատական ակտ, այլ դեռ ավելին՝ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կայացրած դատական ակտը առ այսօր չի տրամադրել Արմեն Բիլյանին և նրա պաշտպաններին:

 

Տիգրան Վազգենի Սահակյանը, Արմեն Ժորայի Բեկթաշյանն ու Ռուբիկ Հրանտի Մխիթարյանը ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՎ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ կետը առ այն, որ վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում ուղարկվում է դատապարտյալին և պաշտպաններին դիտավորյալ չեն տրամադրում: Այս հանգամանքը խոչընդոտ է ստեղծում Արմեն Բիլյանին և նրա պաշտպաններին՝ որակյալ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար: Հերիք չէ, որ Տիգրան Վազգենի Սահակյանը, Արմեն Ժորայի Բեկթաշյանը և Ռուբիկ Հրանտի Մխիթարյանը գործել են որպես «հարմար դատարան», այժմ էլ չեն տրամադրում պատվիրատուների կամքին հարմարեցված դատական ակտը` նպատակադրված խոչընդոտելով վճռաբեկության կարգով բողոքարկմանը:

 

Դիմելով Ձեզ ակնկալում եմ Ձեր գործուն միջամտությունը` 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործող դատավորներ` Տիգրան Վազգենի Սահակյանի, Արմեն Ժորայի Բեկթաշյանի և Ռուբիկ Հրանտի Մխիթարյանի կողմից կայացված չարաբաստիկ դատական ակտը ստանալու համար:

 

 

Ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button