24/12/2021 ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԴԵՄ ԵՎ ՍՏԱՆԱԼ ՀԱՏՈՒՑՈՒՄ

 

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԴԵՄ ԵՎ ՍՏԱՆԱԼ ՀԱՏՈՒՑՈՒՄ

 

 

Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ տուժել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից արձակված հրամանից, առ այն` քաղաքացիներին պարտադրել հանձնել ՊՇՌ թեստ, իրենց դրամական միջոցներով: ՊՇՌ թեստի համար վճարումները կազմել են ահռելի գումարներ: Այսինքն` ՀՀ քաղաքացիներին պատճառվել է՝ և՛ նյութական, և՛ բարոյական վնաս՝ ի դեմս Անահիտ Ավանեսյանի կողմից ընդունված ոչ իրավաչափ հրամանի։ Կրած վնասների համար ՊՇՌ թեստ հանձնած յուրաքանչյուր անձի պետք է փոխհատուցել, դա փոխհատուցողը ՀՀ կառավարությունն է՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության:

 

Հորդորս՝ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Անահիտ Ավանեսյանի ոչ իրավաչափ հրամանից, դիմեք  և ստացեք կրած վնասների հատուցում: Դուք պետք է դիմեք ԴԻՄՈՒՄ-ՊԱՀԱՆՋՈՎ, ՀՀ առողջապահության նախարարություն՝ վնասների հատուցման համար:

 

Հարգանոք՝ Զարուհի Փոստանջյան

Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

 

24 դեկտեմբերի, 2021թ.

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button