14/12/2021 ԲԻԼՅԱՆԸ ՀՍՏԱԿ ՆՇԵԼ Է, ՈՐ ԴԵՄ Է ԱՅՍ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԲԻԼՅԱՆԸ ՀՍՏԱԿ ՆՇԵԼ Է, ՈՐ ԴԵՄ Է ԱՅՍ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

 

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել 25 տարով դատապարտել  «Սասնա ծռերի» գործով, ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանին, ով առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվել էր։ Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի հետ։

 

-         Տիկի՛ն Փոստանջյան, որոշման հետ համամի՞տ եք։

 

-         Իհարկե՝ ոչ։ Բողոքներն ընդամենը 3 դատական նիստի ժամանակ է քննության առարկա դարձվել։ Գործը լսվել է վճռաբեկության  կարգով՝ նույնիսկ դատարանը չի ցանկացել իրական քննություն կատարել։ Նշանակվել և փոխվել է 3 կազմ, որոնք օրինական կազմեր չեն եղել։ Առաջին կազմը նշանակվել է համակարգչի միջոցով, հետագայում կազմը փոխվել է 2 անգամ և նշանակել են իրենց ուզած դատավորներին։ Բողոքները 9 ամիս է դատարանում է, բայց դեկտեմբեր ամսվա ընթացքում 3 նիստ են հրավիրել և արագ- արագ որոշում հրապարակել։ 9 ամիս ձգել են օրենքի խախտմամբ։ Բոլորին թողել են ազատության մեջ, բացի իմ պաշտպանյալից։

 

-         Երբ խոսքը գնում է մարդուն ազատությունից զրկելու մասին, նման գործերը սովորաբար ուղարկում են նոր քննության, ինչ հիմքեր կային, որոնք քննության կարիք չունեին, որի հիման վրա էլ մեղադրական ակտ կայացվեց։

 

-         Առհասարակ ամբողջ նախաքննությունը կատարվել էր թերի և անորակ։ Կային հարցեր որոնց պատասխան չէր տրվել՝ մասնավորապես սպանված մարդկանց վերաբերյալ։ Իրապես լուրջ նախաքննության կարիք կար, որի մասին մենք բարձրաձայնել էինք առաջին ատյանում  և նույնիսկ այդ պայամաններում առաջին ատյանի դատարանը գտել էր, որ Բիլյանը մեղավոր չէ Գագիկ Մկրտչյանի մահվան մեջ։ Ապացույցներն ակնառու էին, կար նաև Պավլիկ Մանուկյանի ցուցմունքը, ով ասում էր, որ ոստիկանի թևի վնասվածքը Բիլյանը չի պատճառել։ Այս ամենի ֆոնին բեկանել արդարացման դատավճիռը և կալանավորել միայն Բիլյանին, դա խոսում է այն մասին, որ նրան թիրախավորել են՝ պատվերն ակնառու է, ուժեղ է և ունի հատուկ նպատակ։

 

-         Այդ դեպքում, կխնդրեի նշել Վերաքննիչ դատարանի մատնաշած հիմքերը։

 

-         Հրապարակվել է որոշման միայն եզրափկիչ մասը, որոշումը դեռ չենք ստացել։

 

-         Որոշումը բողոքարկելո՞ւ եք։

 

-         Անպայման, ոչ միայն որոշումը, այլև դատական կազմը, քանի որ այդ որոշումը չի ընդունվել օրենքով սահմանված կազմի կողմից։

-         Հայտարարություն կար, որ պատահական ընտրություն կատարող համակարգիչն առգրավվել էին։ Այդ դեպքում ինչպես կազմակերպվեր ընտրությունը, եթե ոչ ձեռքով մակագրմամբ։

-         Ի՞նչ իրավունքով են առգրավվում։ Եթե վիրաբույժից առգարավվեն վիարհատական գործիքները , նշանակում է մնացած հիվանդները չպե՞տք է վիրահատվեն։ Սա դատական իշխանության աշխատանքի խոչընդոտում է, այդ իրավունքը չունեին։ Պետք է փոխարենն այլ գործիքով փոխարինեին։

 

-         Պարոն Բիլյանը ի՞նչ կարծիք ունի որոշման վերաբերյալ։

 

-         Կարծում է, որ կա քաղաքական ենթատեքստ։ Չի համագործակցել, հստակ նշել է, որ դեմ է այս թուրքական ծրագրին, թուրքական իշխանություններին։

 

ՏԵՍ՝ https://vesti.am/post/300608/am

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button