22/11/2021 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօրվանից Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում մեկնարկել է Ազատագրական շարժումը, որի նպատակն է կանխել մեր Հայրենիքի թուրքացումը։ Այլևս գաղտնիք չէ, որ մեր երկրում իշխանությունը բռնազավթած ազգադավների խմբակը պատրաստ է և շարունակում է մաս-մաս հանձնել մեր Հայրենիքը, միայն թե՝ պահպանի իր պիղծ իշխանությունը։

 

Պատահականություն էր, թե դիտավորություն, բայց այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին սոսնձվածն իր էջում հայտարարություն է տեղադրել առ այն, որ վաղն ուղիղ եթերում պատասխանելու է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

 

Նիկոլին ու իր նմաններին այլևս հարցեր չպետք է տրվեն՝ նրանց պարզապես անհրաժեշտ է հեռացնել իշխանությունից։ Հետևաբար, եթե մեկնարկ է տրվում Ազատագրական շարժման, ապա այն պետք է ունենա քաղաքական օրակարգ, կարևորագույն առաջնահերթությամբ՝ կանխել մեր Պետականության կորուստը՝ օր առաջ իշխանությունից հեռացնելով թուրքական շահերի սպասարկու այս խմբավորմանը և ետ շպրտել թշնամուն մեր երկրի տարածքներից։

 

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

 

22 նոյեմբերի, 2021թ.

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button