18/11/2021 ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

 

 

Վաղը՝ նոյեմբերի 19-ին, ժամը 15։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Հալաբյան փողոց, 41 ա շենք) նախագահությամբ դատավոր Ն.Ավետիսյանի տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին երրորդ դատական նիստը (հայցվորը՝ Նիկոլ Փաշինյանը, պահանջում է Զարուհի Փոստանջյանից 2 միլիոն դրամ փոխհատուցում): Սույն գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել 2021 թվականի հունիսի 18-ին, երկրորդը սեպտեմբերի 17-ին։ Երկրորդ դատական նիստից առաջ պատասխանող Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է դատարանին բավականին ծանրակշիռ ապացույցներ իր կողմից արտահայտված մտքերի վերաբերյալ, որով նա մեղադրել է Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ։

 

Ավելացնենք նաև, որ տևական ժամանակ է, ինչ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

 

Հ.Գ.

Տեղեկացնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն փոխվել է և այժմ գտնվում է Հալաբյան փողոց, 41 ա շենքում (ԴԱՀԿ շենք, 11-րդ հարկ)։

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

18 նոյեմբերի, 2021թ.

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button