26/10/2021 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՆ ՈՒՐԱՑՈՂԸ ԴԱՎԱՃԱՆ Է

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽՆ ՈՒՐԱՑՈՂԸ ԴԱՎԱՃԱՆ Է

 

 

Հայ ազգը գտնվում է սարսափելի իրողության մեջ: Կորցնելով Արցախի 75%-ը, խարխլելով ազգային անվտանգության ամբողջ համակարգը՝ ՀՀ-ում գործող վարչախումբը զրկում Է մարդկանց արտահայտելու իրենց մտքերը, որոնք ի շահ Հայաստանի ու Արցախի են։

 

Վերոնշյալի հետ կապված վերջին միջադեպը տեղի ունեցավ այսօր Ազգային Ժողովում, հերթական նիստի ժամանակ, երբ ելույթ էր ունենում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով իր ելույթում ասաց, որ ԱՐՑԱԽՆ ՈՒՐԱՑՈՂԸ ԴԱՎԱՃԱՆ Է... Այս արտահայտությունը լսելով նիստը վարողը հրահանգեց որպեսզի անջատեն Գեղամ Մանուկյանի խոսափողը, այնուհետև ԱԺ նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ովքեր քաշքշելով հեռացրեցին Գեղամ Մանուկյանին ԱԺ ամբիոնից։ Իրականում այսպես կոչված անվտանգության աշխատակից անվան տակ թաքնված են այնպիսի անձինք, ովքեր որևէ կապ չունեն անվտանգություն բառի հետ, այդ անձինք ծառայում են թշնամուն և իրենց բազկի ուժը կարողանում են ցուցադրել միայն՝ օգտագործելով գերիշխող դիրքը, ի ցույց դնելով ֆիզիկանան ուժ այն մարդկանց նկատմամբ և այն դեպքերում, երբ որևէ խոսք է հնչում ի շահ մեր երկրի, իսկ նրանք ովքեր ասում են՝ «բա մեզ պետք է՞ր էդ հողերը, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է» և նման շատ ու շատ արտահայտություններ, որոնք իսկապես խախտում են անվտանգության կանոնները, նմանների ելույթները ոչ միայն չեն ընդհատվում, լռեցվում, այլ նաև ողջունվում են Ազգային Ժողովի դահլիճում գտնվող որոշ անձանց կողմից։

 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է ՀՀ ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպը և ևս մեկ անգամ հաստատում՝ այո՛ ԱՐՑԱԽՆ ՈՒՐԱՑՈՂԸ ԴԱՎԱՃԱՆ Է․․․

 

Հ.Գ.

 

Այսպիսի իրավիճակներում խիստ կասկածներ են առաջանում՝ նման հրահանգներ տվողների ու այդ հրահանգները կատարողների ազգության պատկանելիության հետ կապված, տպավորությունն այնպիսին է, որ նրանց հայ ազգի հետ կապող միակ մասնիկը իրենց ազգանվան յան վերջավորությունն է:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

26 հոկտեմբերի, 2021 թ.

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button