06/10/2021 ԲՈՂՈՔ OՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԸՆԹԱՑՔ ՉՏԱԼՈՒ` ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

               Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին

 

                           Բողոքաբեր` Զարուհի Փոստանջյան «Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ

 

Անգործություն թույլ տված անձ` ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Գ.Մկրտչյան

5 հոկտեմբերի, 2021թ.

 

Բողոք

Օրենքով սահմանված կարգով  Հաղորդմանը հանցագործության մասին (23.09.21թ.) ընթացք չտալու` անգործություն դրսևորելու վերաբերյալ

 

  1. ՓԱՍՏԵՐԻ ՇԱՐԱԴՐԱՆՔ

 

Հայաստանի Հանրապետությունում քրեորեն պատժելի արարք է համարվում ծանր վիրավորանքը` անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված:

 

Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով անձը, ով զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը 2018 թվականին հրատարակել և վաճառքի է հանել գիրք, որի անունն է «Երկրի հակառակ կողմը»: Այս գիրքը պարունակում է գրքի հեղինակի նկատմամբ հենց իր` գրքի հեղինակի կողմից, և մի շարք անձանց նկատմամբ պայմանավորված իրենց հանրային գործունեությամբ ծանր վիրավորանք և արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու փաստեր:

 

23.09.21թ.-ին ՀՀ ոստիկանությանը ներկայացրել եմ Հաղորդում հանցագործության մասին, հետևյալ բովանդակությամբ, մեջբերում եմ`«Լրատվամիջոցներից տեղեկացա, որ Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյան վարչապետ օգտատիրոջ լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար: Այս մասին լուրը հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից: Հայաստանի ոստիկանությունը նաև հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ 137.1 հոդվածով՝ Մարդուն ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հասարակական գործունեությամբ պայմանավորված և իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում մեկնաբանության հեղինակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

 

Հարգելի ոստիկանապետ, տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ վարչապետի անունից հանդես եկող` Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով անձը հեղինակել և հրատարակել է գիրք, որը պարունակում է բազմաթիվ հայհոյանքներ` ուղղված իր և այլ անձանց, պատերազմի զոհերի և նրանց հարազատների դեմ: Ստիպված եմ մեջբերել այդ հայհոյանքները. «Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին՝ բոզացած և դրանից երջանիկ աղջիկների, բոզացած և դրանից հպարտ տղաների, բոզացած և դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով: Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի»: Հայհոյանքներ պարունակող գրքի անվանումն է` «Երկրի հակառակ կողմը»: Գրքի տպաքանակը հայտնի չէ, քանի որ գրքում, հակառակ օրենքի պահանջին, նշում չկա այդ մասին, հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին, գիրքն ազատ վաճառվում է Հայաստանի Հանրապետության գրախանութներում: Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում եմ օր ու գիշեր հայհոյանք տարածող Նիկոլ Փաշինյանին կանչել պատասխանատվության»:

 

28.09.2021թ.-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Գ.Մկրտչյանը իմ կողմից վերը նշված Հաղորդմանը հանցագործության մասին  գրությամբ պատասխանել է հետևյալը, մեջբերում եմ` «կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող, որևէ տեղեկություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել»:

 

 

  1. ԲՈՂՈՔԻ ՓԱՍՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Անձին ծանր վիրավորանք հասցնելը և այն տարածելը Հայաստանի Հանրապետությունում քրեորեն հետապնդելի արարք է, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով: Սույն բողոքի խնդրո առարկա հանդիսացող Հաղորդում հանցագործության մասին փաստաթղթում ներկայացված փաստերը և հանգամանքները մատնանշել են ծանր վիրավորանք հասցրած և այն տարածած անձի տվյալների և տուժողների վերաբերյալ: Այսինքն` ՀՀ ոստիկանությունը ունենալով բավարար  տեղեկատվություն առերևույթ կատարված հանցագործության մասին, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ամրագրված ընթացակարգի պետք է տար գնահատական որոշման տեսքով (որոշում կայացներ)` հարուցել քրեական գործ կամ մերժել քրեական գործի հարուցումը:

 

 

Մինչդեռ՝ շրջանցելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածի պահանջները, այն է մեջբերում եմ` Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին,

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին,

 

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Գ.Մկրտչյանը դրսևորել է անգործություն:

 

Նման անգործության դրսևորումը իրավակիրառական պրակտիկայում, սույն գործի առարկայի շրջանակներում, դիտվում է որպես հետաքննության, պաշտոնատար անձի կողմից օրենքներով նախատեսված լիազորությունների (որոշումների ընդունում, իրենց լիազորություններից բխող գործունեության իրականացում) չկատարում: Այն առաջացրել է իրավական հետևանքներ` պատճառ է դառձել անձանց իրավունքների խախտման:

 

Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հրատարակել և տարածում է (վաճառում է) գիրք իր անձի ու այլ անձանց վերաբերյալ ծանր հայհոյանք և արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու մասին: Սույն հրապարակումը և տարածումը հանդիսանում է կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող տեղեկություն, այն հիմնավորված է փաստական տվյալներով` առկա է ծանր վիրավորանք պարունակաղ տպագիր նյութ, որի հեղինակը հայտնի է (գիրք` «Երկրի հակառակ կողմը») և առկա է այդ նյութի տարածքում («Երկրի հակառակ կողմը» գրքի) ազատ վաճառք, այսինքն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ, որը նախատեսված է  ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով: Հետևաբար իմ կողմից ներկայացված Հաղորդումը հանցագործության մասին պետք է անցներ առնվազն և՛ հետաքննության, և՛ նախաքննության ընթացակարգերը, որի արդյունքներով պետք է ընդունվեր որոշում/որոշումներ: Սակայն ո՛չ հետաքննություն, ո՛չ նախաքննություն տեղի չի ունեցել և համապատասխան որոշում/որոշումներ չեն ընդունվել:

 

Երբ Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող  անձը ով տարածում է ծանր հայհոյանք նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով և այդ մասին իրավապահ մարմինները տեղեկանում են ու ըստ օրենքով նախատեսված ընթացակարգի չեն արձագանքում (գնահատում) որոշում կայացնում` չեն հարուցում քրեական գործ, իսկ մեկ այլ անհայտ անձի կողմից կատարվածի վերաբերյալ (ֆեյսբուք սոցիալական ցանցում ծանր վիրավորանք  հրապարակում Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով օգտատիրոջ էջում) անմիջապես դառնում է քրեական գործ հարուցելու հիմք, ապա մատնանշում է, որ ՀՀ իրավապահ մարմինները դրսևորում են և՛ խտրական վերաբերմունք, և՛ հովանավորչություն: Իրավապահ մարմինները երբ ստանում են բավարար տեղեկատվություն հանցագործության մասին պարտավոր են անհապաղ իրականացնել հետաքննություն, որը պետք է ավարտվի քրեական գործի հարուցմամբ կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ, սույն դեպքով վերը թվարկված քրեադատավարական գործողությունները չկատարելը  ի ցույց է դնում խտրականության դրսևորում և հովանավորչություն պետական կառավարման մարմինների կողմից:

 

Հանրային ընկալման մեջ ակնհայտ է երբ անձը, ով զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը և տարածում է հետևյալը` Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին՝ բոզացած և դրանից երջանիկ աղջիկների, բոզացած և դրանից հպարտ տղաների, բոզացած և դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով: Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի», ապա այդ անձը վիրավորում է և՛ իրեն, և՛ բազմաթիվ այլ անձանց: Այս ծանր վիրավորանքին` հայհոյանքին, քրեաիրավական գնահատական չտալը հանգեցնում է իրավական անորոշության, իրավական անվտանգությունը դնում է սպառնալիքի տակ և տարածում անպատժելիության մթնոլորտ: Այս դեպքով անձը ով տարածում է ծանր վիրավորանք` հայհոյանք և  արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորանք, հանդիսանում է  միևնույն ժամանակ և՛ ծանր վիրավորանք տարածող, և՛ ծանր վիրավորանքի տարածումից տուժող, քանի որ ինքն իրեն էլ է ծանր վիրավորել:

 

Սույն գործով հետաքննությունն ու նախաքննությունն անհրաժեշտ են, քանի որ համապատասխան քննչական գործողությունների միջոցով հնարավոր կլինի պարզել՝ անձը, ով տարածում է իր և այլոց` պատերազմի զոհերի և նրանց հարազատների վերաբերյալ ծանր վիրավորանք,  արդյո՞ք մեղսունակ է, եթե այո, ապա արդյո՞ք թշնամի պետություններ` Թուրքիայի և Ադրբեջանի գործակալ է:

 

Մինչդեռ միայն գրությամբ արձագանքելով իմ կողմից ներկայացված Հաղորդմանը հանցագործության մասին ստեղծում է բացարձակ անորոշություն իրավական անվտանգության տեսանկյունից: Այսպես`

  • պարզ չէ ում կարելի է ծանր վիրավորել և չպատժվել կամ պատժվել,
  • պարզ չէ արդյո՞ք ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ով ինքն իրեն և այլ անձանց ծանր վիրավորում` հայհոյում է, անմեղսունակ է,
  • պարզ չէ արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը եթե մեղսունակ է, ապա թշնամի Թուրքիայի և Ադրբեջանի գործակա՞լ է:

 

Քննությամբ (հետաքննությամբ և նախաքննությամբ) պետք է պարզել արդյո՞ք պետական դավաճանության հանցակազմ չի պարունակում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի  կողմից հերոսանալու վերաբերյալ  ծանր վիրավորանք պարունակող տեքստի հրապարակումը և տարածումը, այն է` «գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի», այն հանգամանքներում, երբ իր պաշտոնավարման ժամանակ նա ստորագրել է կապիտուլացիայի հայտարարություն (2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարությունը), ում պաշտոնավարման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը լինելով Արցախի Հանրապետության երաշխավորը թույլ է տվել, որ Արցախի Հանրապետությունը զրկվի իր 75% տարածքից, թույլ է տվել, որ թշնամին մտնի և ռազմական գործողություններ իրականացնի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում (տարածքային ամբողջականության խախտում), թույլ է տվել, որ հայերը ունենան հազարավոր զոհեր, վիրավորներ, բազմաթիվ գերիներ և անհետ կորածներ, թշնամուն է փոխանցել և պատրաստվում է փոխանցել պետական գաղտնիք հանդիսացող ականապատման վերաբերյալ քարտեզները:

 

Ակնհայտ է, որ Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը առերևույթ կատարել է հանցագործություն  նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով: Հաշվի առնելով հրապարակված ծանր վիրավորանքի համատեքստը և բնույթը բանականություն ունեցող մարդը կասկած է ունենում այն արտահայտած անձի մեղսունակության վերաբերյալ  կամ համոզմունք ձեռք բերում, որ այն արտահայտած անձը թշնամու գործակալ է, ով զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը կատարել է պետական դավաճանություն: Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը եթե մեղսունակ է, ապա նրա կողմից կատարված գործողությունները վկայում են նրա կողմից առերևույթ կատարված այլ հանցագործության` պետական դավաճանության մասին: Պետական դավաճանությունը Հայաստանի Հանրապետությունում քրեորեն  պատժելի արարք է, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով: Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ծավալած գործունեությունը գրեթե ամբողջությամբ նկարագրված  է ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածում, մեջբերում եմ` Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության:

 

Միայն ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված ընթացակարգի` քննության (հետաքննություն և նախաքննություն) անցկացմամբ և դրանից բխող որոշման/որոշումների ընդունման հիման վրա է հնարավոր իմ խախտված իրավունքները վերականգնել, այսինքն տվյալ դեպքով միայն համապատասխան որոշման ընդունմամբ պետք է լուծվի իմ կողմից ներկայացված Հաղորդումը հանցագործության մասին: 

 

Քրեական դատավարության խնդիրներն են, մեջբերում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածից`

1. Քրեական դատավարությունն իրականացվում է` ապահովելու համար`

1) անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից.

2) անձի և հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից` կապված իրական կամ ենթադրվող հանցավոր արարքի հետ:

 

2. Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում`

1) քրեական օրենսգրքերով արգելված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի.

2) ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի.

3) ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման:

 

Այսինքն ես ներկայացրել եմ Հաղորդում հանցագործության մասին, որը պարունակում է բավարար տեղեկատվություն կատարված հանցագործության մասին և տվյալ դեպքում այդ Հաղորդմանը հանցագործության մասին գրությամբ պատասխանելը խախտել է իմ իրավուքները նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով:

 

Իմ կողմից ներկայցված Հաղորդումը հանցագործության մասին նաև պարունակում էր պաշտոնական տեղեկատվություն, որը վերաբերում էր անհայտ անձի կողմից  Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ հարուցված քրեական գործին, այսինքն ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Գ.Մկրտչյանի գրությամբ ինձ պատասխանելը ակնհայտ անգործության դրսևորում է, որը խախտել է միաժամանակ օրինականության սկզբունքը և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Մի դեպքով նույն փաստական տվյալներով, բայց անհայտ անձի կողմից թույլ տրված գործողությամբ` ծանր վիրավորանք հասցնելը Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ գնահատվել է որպես քրեական գործ հարուցելու հիմք, իսկ մյուս՝ իմ կողմից ներկայացված նույն փաստական տվյալները, որը տեղեկատվական առումով ավելին էր, քանի որ նաև մատնանշում էր հանցագործություն թույլ տված անձին, չի սպառել ՀՀ քրեական դատավարությամբ սահմանված ընթացակարգը:

 

 

  1. ԲՈՂՈՔԻ ՊԱՀԱՆՋԸ

 

Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածով, պահանջում եմ Բողոքը ճանաչել հիմնավորված` այն է կայացնել որոշում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածի պահանջներով` հարուցել քրեական գործ կամ մերժել քրեական գործի հարուցումը:

 

Կից ներկայացվում է`

 

  • 28.09.2021թ-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Գ.Մկրտչյանի գրության պատճենը:
  • Բողոքի օրինակը անգործություն թույլ տված անձին ուղարկելու վերաբերյալ հավաստիք:

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button