06/10/2021 ԴԻՄՈՒՄ-ԱՀԱԶԱՆԳ

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

 

6 հոկտեմբերի, 2021թ.

 

ԴԻՄՈՒՄ-ԱՀԱԶԱՆԳ

 

Հարգելի պարոն Թաթոյան,

 

2021 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ դատախազին, ՀՀ ՀՔԾ պետին ներկայացրել եմ Հաղորդում հանցագործության մասին հետևյալի` 2021 թվականի սեպտեմբերի 21-ին առավոտյան ժամը 8-ի սահմաններում ոստիկանների կողմից իմ նկատմամբ ապօրինի գործողությունների (ապօրինի անձնական ազատությունից զրկում, բռնության գործադրում, մարդու արժանապատվության նվաստացում և խոշտանգում) փաստերի վերաբերյալ, որում նաև առկա էր անհերքելի ապացույցներ կատարված հանցագործության վերաբերյալ: Անհերքելի ապացույցները ներառում են նաև ոստիկանների մասին տվյալներ, ովքեր կատարել են հանցագործությունը (տես` https://www.youtube.com/watch?v=Qi-9lPpzegA ):

 

 

Սակայն առայսօր հարուցված չէ քրեական գործ:

 

Սույն Դիմում-ահազանգով հայտնում եմ, որ իմ կողմից ներկայացված Հաղորդումը հանցագործության մասին չի սպառել օրենքով սահմանված ընթացակարգը: Այսինքն՝ ՀՀ իրավապահ մարմինները դրսևորում են  հանցավոր անգործություն:

 

Ինձ հայտնի է, որ ՀՀ ոստիկանությունը նախապատրաստել էր նյութեր, որի շրջանակներում ոստիկանների կոմից ինձ պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ տրամադրվել է Դատաբժշկական փորձանքննության ենթարկվելու մասին որոշում: Այդ որոշումը ի կատար է ածվել, սակայն ՀՀ ոստիկանությունը առայսօր քրեական գործ չի հարուցել:

 

ՀՀ դատախազությունը իր վրայից գցելով (ցրելով) Հաղորդմանս ընթացք տալու պարտականությունը այն ուղարկել է ՀՀ ՀՔԾ: ՀՀ ՀՔԾ-ն ևս դրսևորելով հանցավոր անգործություն չի՛ հարուցել քրեական գործ, չի՛ ճանաչել ինձ տուժող և չի՛ ներգրավվել ապօրինություններ գործած ոստիկաններին որպես  մեղադրյալներ:

 

Երեկ` 05.10.2021 թվականին, ՀՀ ՀՔԾ-ից մի քննիչ` Մաիլյան ազգանունով, բացատրություն ստանալու նպատակով ինձ հրավիրել էր  հարցաքննության, սակայն այդ բացատրություն ստանալու հարցաքննությունը նա ցանկանում էր օգտագործել ի հովանավորչություն հանցագործություն կատարած ոստիկանների: Իմ պնդմանը, որ ՀՀ ՀՔԾ-ն չի կատարում օրենքով սահմանված իր առաքելությունը և դա պետք է արձանագրվի իմ բացատրության մեջ՝ քննիչ Մաիլյանը ոչ միայն հրաժարվեց արձանագրել, այլև հակառակը՝ նա շարադրել էր իր ցանկությունները, որի վրա ես գրիչով խաչ եմ քաշել: Այդ լկտի, անպատկառ համառությամբ քննիչը փոխարենը արձանագրեր ինչ ասում էի, կրկին լրացրեց իր ցանկությունների արձանագրությունը: Ինձ առաջարկում էր, որ ես այն ստորագրեմ, երբ ես փորձեցի պատռել թուղթը նա խլեց այն իմ ձեռքից: Ես անմիջապես զանգահարեցի ոստիկանություն և հայտնեցի այդ մասին: Այսինքն ակնհայտ էր, որ քննիչը կատարում էր պատվեր և այդ պատվերի շրջանակում իր ջանասիրությունը պետք է ապացույցի տեսքով տրամադրեր իր վերադասին, հավանաբար, որ նա էլ տրամադրեր Հայաստանի թշնամիների գործակալներին, քանի որ հասկանալի է՝ իմ կողմից չստորագրված, խզբզված այդ թղթերը չեն կարող ունենալ իրավական հետևանքներ:

 

 

ՀՀ իրավապահ մարմինների գործելակերպը ահազանգող ցածր անգրագետ մակարդակի է իջեցվել: Ահաբեկչության և անպատժելիության մթնոլորտը, որը տիրում է Հայաստանում շարունակաբար խախտում է իմ հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

 

Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը ահազանգում եմ, որ տեղի է ունենում իմ հիմնարար իրավունքների և ազատությունների շարունակական բնույթ ունեցող ոտնահարումներ: Այն իրականացնողները ոստիկաններներն են, այն հովանավորողները՝ ՀՀ ՀՔԾ-ն է, տեղի ունեցած հանցագործությունների վրա աչքը փակողը՝ ՀՀ դատախազությունն է, իսկ պատվիրատուն թշնամի երկրներ` Թուրքիայի և Ադրբեջանի գործակալներն են, որոնք զավթել են Հայաստանում իշխանությունը: Մասնավորապես պատվիրատու է հանդես գալիս` Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը:

 

Հարգանոք՝

Զարուհի Փոստանջյան

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button