05/10/2021 ԲՈՂՈՔ

 

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

 

5 հոկտեմբերի, 2021թ.

 

ԲՈՂՈՔ

 

 

Այսօր լրացավ իմ և իմ ընտանիքի, ինչպես նաև հարևաններիս հանդեպ իրականացված ահաբեկչական ակտի երկու ամիսը:

 

Ստորը, սրիկան, թուրքի գործակալը պատվիրել էր ասկյարներին գիշերով գալ իմ բակ և պայթեցմամբ հրկիզել իմ ընտանիքին պատկանող ավտոմեքենան: Թուրքի գործակալը ում ես մեղադրում եմ ահաբեկչական ակտի իրականացման պատվիրատու լինելու մեջ անկասկած հրեշ է, սակայն նրան ծառայող ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները դրսևորելով անգործություն, կարելի է ասել հավասարվում են այդ հրեշին:

 

            Նախ բավականին ուշացումով հարուցվեց քրեական գործ, բավականին ուշացումով՝ շուրջ մեկ ամիս անց, դեպքի վայր եկան փորձագետները, ովքեր առայսօր չեն տրամադրել փորձաքննության արդյունքները: Այսինքն՝ քրեական քննության   իրականացում, որը պետք է  ապահովի անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից՝ տեղի չի ունենում, տեղի չի ունենում նաև անձի ու հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից` կապված հանցավոր արարքի հետ:

 

Քրեական քննություն իրականացնող մարմինները իրենց  պարտավորությունը՝ ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում`քրեական օրենսգրքերով արգելված արարքը` ահաբեկչական ակտի պատվիրատուն և կատարողները, բացահայտվեն՝ տեղի չի ունենում:

 

 Համաձայն օրենքով նախատեսված ընթացակարգի նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում, այն կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա: Հետաքրքիր է ի՞նչ պետք է ասի քննիչը կամ դատախազը իրենց կողմից դրսևորված անգործության վերաբերյալ: Ինչո՞ւ առայսօր չկան ներգրավված մեղադրյալներ, թեպետ տեսախցիկները արձանագրել են երեք անձանց, ովքեր գիշերը մոտեցել են ավտոմեքենային և նրանց գործողություններից հետո տեղի է ունեցել ահաբեկչական ակտը:

 

Հիշեցնեմ, որ ահաբեկչական ակտը տեղի է ունեցել Երևանում՝ Բարեկամություն մետրոյից շուրջ 500 մետր հեռավորության վրա, մի տարածքում որտեղ առկա են բազմաթիվ տեսախցիկներ: Այսինքն ակնհայտ է, որ գիտեն ովքեր են ահաբեկչական ակտ կատարողները և պատվիրատուն, սակայն դրսևորելով անգործություն միջոցներ չեն ձեռնարկում իմ և հասարակության խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

 

Տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով զուգահեռաբար բարոյական վնասին՝ ինձ և հարևանիս միլիոնավոր դրամների նյութական  վնաս է պատճառվել: Ո՞վ պետք է հատուցի մեր վնասները, ո՞վ պետք է վերացնի ահաբեկչական ակտի տեսարանը՝ մոխրակույտի վերածված մեր ավտոմեքենան, հայտնի չէ: Իրեղեն ապացույց ճանաչված ավտոմեքենաներից մեր ընտանիքին պատկանող ավտոմեքենան չի թույլատրվում տեղաշարժել:

 

Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը հիշեցնում և պահանջում եմ քննիչից ու  դատախազից կատարել իրենց պարտականությունները: Օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործությունը և հանցագործություն կատարած անձանց բացահայտելու համար:

 

Բողոքաբեր`

 

Զարուհի Փոստանջյան «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button