ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ…
Խոր ցավով և ափսոսանքով տեղեկացանք ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) մահվան մասին։ Հայ երգարվեստը ցավալի կորուստ կրեց։ Նա այն քչերից էր, որ ցանկացած աշխատանք մատուցում էր բարձր որակով՝ անդավաճան մնալով իր ոճին։ Նրա երգարվեստը և կատարումները ինքնատիպ էին ու սպասված երկրպագուների կողմից։
Մեր վշտակցությունը, մխիթարությունն ու սփոփանքն ենք հայտնում Հայկոյի հարազատներին, ընկերներին և մտերիմներին։
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
29 սեպտեմբերի, 2021թ.
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝