24/04/2021 ԼՍԻ՛Ր, ՕՍՄԱ՛Ն

ԼՍԻ՛Ր, ՕՍՄԱ՛Ն

 

 

 

 

Դեր Զորում էր, հայը հագավ փշե պսակը, հայացքը Արարատի լուսե լանջերին, ապրիլյան ծաղկունք հագած այգեստաններին, հայը նահատակվեց։

 

1915թ., արյուն ու մահ, հանե՛ք մեր հիշողությունից կարմիր գույնը, ջնջե՛ք օրացույցից ապրիլը... ոչ գեհենական պատկերները մանրաքայլ գալիս ու անբասիր ազգիս դուռն են թակում։ Միլիոն ու կես և դեռ ավելին պահանջում են արդար հատուցում, պահանջում են ի ձայն աշխարհի հնչի արդարության ձայնը...

 

Օսմա՛ն, մտագա՛ր ուղեղ, դու միլիոն ու կես հայ յաթաղանեցիր հանուն քո ճղճիմ գոյի, յաթաղանեցիր մայր ու մանուկ, ծեր ու զինվոր, մտավորական ու գործիչ, մորթեցիր ու հրի տվիր, որ մեր լինելիության արմատը ոչնչացնես։

 

Լսի՛ր, Օսմա՛ն, դու պատմության հարթակում հայտնվեցիր փոշուց, փոշու պես էլ պիտի անհետանաս վաղ թե ուշ։ Արմատը չի մեռնում, ենիչե՛ր, արմատը տարածվում է, վեր խոյանում, ու ծառը բողբոջում է։

 

Հայի արմատը կա ու կլինի, կբողբոջի, մարդակե՛ր թալեաթ։ Պիտի վերադարձնեք միլիոն ու կես կորցված անհույս երազանքներ, պիտի ծնկաչոք ապաշխարեք ձեր արյունարբու մեղքերի համար, պիտի, երի՛ցս պիտի հատուցեք...

 

Միլիոն ու կես հայ զօր ու գիշեր ձայնում են՝ հատուցո՛ւմ, հատուցո՛ւմ...

 

Մեր անմեղ զոհեր, խոստանում ենք լինելու է հատուցում։ Լինելու է մեր նախնյաց սուրբ հողերի վերադարձ։

 

Խոստանում ենք լինելու է ու միլիոն ու կես ծիրանենի պիտի տնկենք ու ազգովին միաձայնենք՝ մեր արմատը անջնջելի է թանգարանում ապրող եզակի թուրք։

 

Այսօր, մենք խնկարկում ենք մեր անմեղ զոհերի հիշատակը և ի լուր ամենի հայտնում՝ ես Հայս, չեմ արտասվում, ես՝ Հայս, պայքարի իմ թուրն եմ բարձրացնում։

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

24 ապրիլի, 2021թ.

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button