22/04/2021 Զգուշանանք սադրիչից, պատրաստ լինենք պատերազմելու

ԶԳՈՒՇԱՆԱՆՔ ՍԱԴՐԻՉԻՑ, ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ

 

 

Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ կարելի է դիտարկել ոչ թե որպես երկրի վարչապետի հերթական այց նշված մարզ, այլ որպես քաղաքական ահաբեկման գործողություն, որի հետևանքը պետք է լիներ Սյունիքի մարզի՝ թշնամու դեմ դիմադրության ոգին ջլատելն ու թուլացնելը:

 

Պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանը հենց ապրիլի 20-ին այցելեց Սյունիքի մարզ: Կարևոր հարց է թե ո՞ւմ հանձնարարությամբ է նա անսպասելիորեն հայտնվել Սյունիքում և փորձ կատարել իրականացնել ազգը պառակտող գործողություններ, որոնք ուղորդվել են մարդու իրավունքների զանգվածային խախտմամբ՝ ներառելով կտտանքներ:

 

Ոչ մի կերպ Սյունիքի մարզի ինքնաբուխ ընդվզումը չի կարող դիտարկվել որպես քրեորեն հետապնդելի արարք: Ակնհայտ է, որ սյունեցիների ընդվզումը իրավաչափ էր, քանի դեռ մեր հայրենիքի տարածքային ամբողջականության խախտողը շարունակում է գտնվել ազատության մեջ և դեռ որոշումներ է կայացնում:

 

Նիկոլ Փաշինյանը քաջատեղյակ էր, որ իրեն Սյունիքում ոչ ոք չէր սպասում և սյունեցիները չեն հավատում թշնամու՝ թուրքերի հետ խաղաղ համակեցության: Մինչդեռ նա ամեն կերպ՝ գողեգող սողոսկեց Սյունիքի մարզի որոշ համայնքներ, որպեսզի հրահրի քաղաքացիական անհնազանդություններ:

 

Պետք է չտրվել Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրվող սադրանքներին, պետք է պատրաստվել թշնամուն արժանի հակահարված տալուն:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

22 ապրիլի, 2021թ.

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button