15/04/2021 Չուրանալով արմատներն ու արժեքները...

Չուրանալով արմատներն ու արժեքները...

 

 

Խորը ցավով և ափսոսանքով տեղեկացանք «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայրիկի՝ Համազասպ Փոստանջյանի մահվան մասին:

 

Համազասպ Փոստանջյանը ողջ կյանքում հավատարիմ մնաց իր ծնողներից, պապերից ու տատերից ժառանգած արաբկիրյան ազնվական գենին, հայկական արժեքներին, հայեցի ինքնությանն ու հայկականությանը: Նա իր ամենօրյա արդար ու տքնաջան աշխատանքով և ճշմարիտ ու հայրենանվեր դաստիարակությամբ կրթելով՝ կառուցեց իր ընտանիքի, զավակների ապագան:

 

Համազասպ Փոստանջյանի համար ամենաթանկն ու նվիրականը Հայրենիքն էր, մեր հինավուրց հողի վրա ապրելու և արարելու հավատամքը, որը նա պատվով իրագործեց:

 

Իր կյանքի ոգեղեն հերոս նա ընտրել էր Զորավար Անդրանիկին և, առաջնորդվելով ուժեղ ու միացյալ Հայրենիք ունենալու գաղափարով, իր զավակներին ևս դաստիարակեց այդ տեսլականով:

 

 

Նրա երազանքը բոլոր իրական հայրենասերների համասփյուռ երազանքն էր՝ տեսնել մեր գերված Հայրենիքն ու Մասիսն ազատագրված: Մենք համոզված ենք, որ այդ օրը գալո՛ւ է և այդ օրն ավելի՜ ենք մոտեցնելու իր դուստր և մեր կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ՝ չէ՞ որ մենք ևս հետևորդն ենք մեծն Զորավարի, հայկական գաղափարի՝ ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻԻ...

 

 

Հին ու նոր պատվավոր արաբկիրցու և երախտավոր հայի՝ Համազասպ Փոստանջյանի կորստի այս ծանր պահին «Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր խորին ցավակցությունը և վշտակցությունն է հայտնում Զարուհի Փոստանջյանին, բոլոր հարազատներին ու բարեկամներին, մաղթում նրանց համբերություն և ոգու ամրություն:

 

 

 «Երկիր Ծիրանի» կուսակցություն

 

15 ապրիլի, 2021թ.

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button