Քաղաքական խորհուրդ

«Երկիր Ծիրանի» կուսակցության Քաղաքական խորհուրդը կուսակցության ներկայացուցչական մարմինն է: Նրա կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Կուսակցության նախագահը, Ժողովի անդամները, Կուսակցության տարածքային կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկում է առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցությանը վերաբերող հարցեր, Կուսակցության ժողովի ներկայացմամբ որոշում է կայացնում Կուսակցության` քաղաքական դաշինքներում ընդգրկվելու վերաբերյալ, գնահատական է տալիս ընթացիկ քաղաքական իրավիճակին և անհրաժեշտության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ:

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝