«Երկիր Ծիրանի» կուսակցության Քաղաքական բյուրոն կուսակցության գաղափարական և քարոզչական հարցերի քննարկման խորհրդակցական մարմին է: Այն իր գործունեությունն իրականցնում է նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են առնվազն շաբաթը մեկ անգամ: Բյուրոն կազմված է կուսակցության անդամներից և համակիրներից: Նրա կազմում մշտապես մասնակցում են կուսակցության Ժողովի չորս անդամ, Կանանց խորհրդի երկու անդամ և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության մեկ անդամ:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝