«Երկիր Ծիրանի» կուսակցության գաղափարախոսությունը ազգային է և ունի սոցիալական-ազատական ուղղվածություն:
Մենք կարևորում ենք մեր ծագումը. որտեղի՞ց ենք մենք գալիս:
Մենք գնահատում ենք մեր նորագույն քաղաքական անկախության անցյալը և ներկան, որպես չկայացած, իսկ պետական կառավարման համակարգը՝ ավտորիտար և մարդատյաց: Նոր աշխարհարհակարգի ձևավորման գործընթացում անհրաժեշտ ենք համարում մեր ազգային իրավունքերի հռչակումն ու համասփյուռ հայությանը լիարժեք քաղաքական իրավունքերի տրամադրումը: Մեր գաղափարախոսությունն իդեալ է ճանաչում հայկական ազգային, ժողովրդավար պետականությունը: Մեր գաղափարախոսությունը ճանաչում է անդրսահմանային հայ ազգին, որպես Հայոց պետականության վերականգնման և ծաղկման հիմնական և առաջատար ուժ:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝