Կարապետ Աղաջանյան
Փոխնախագահ
«Հնարավոր են իրավիճակներ, երբ մենք անզոր ենք կանխելու անարդարությունը, բայց երբեք չպետք լինի այնպիսի իրավիճակ, երբ մենք դադարենք բողոքարկել այն »:
Էլի Վիզել
|
|
Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական համակարգն իշխանության բոլոր գործառույթները կենտրոնացրել է գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում: Այս համակարգը թույլ չի տալիս ունենալ անկախ օրենսդիր և դատական իշխանություն, որը բացի իր գործառույթներից պետք է զսպող և հակակշռող դեր կատարի գործադիր մարմնի ու իշխանության առանձին անձանց կամայականությունների նկատմամբ:
Անկախ դատական իշխանության, իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության բացակայությունը` անհավասարության և անարդարության հիմքեր են ստեղծել մեր երկրում, որն իր հերթին անմիջականորեն իր բացասական հետևանքներ է թողնում երկրի արտաքին և ներքին քաղաքականության, ինչպես նաև տնտեսական գործունեության բնագավառում:
Իմ շուրջ քսանամյա փաստաբանական գործունեությունը միանշանակ համոզմունք է ձևավորել, որ դատական համակարգի իրական անկախության բացակայությունը ամենամտահոգիչ և արատավոր բաղադրիչն է հայկական պետականության իշխանության համակարգում:
Հայկական պետականության դատական համակարգը պետք է ունենա լիարժեք անկախություն գործադիր իշխանությունից: Այն պետք է ձևավորվի արդար և թափանցիկ ընթացակարգով: Դատական իշխանության կրողը իր պարտականությունները օրենքի սահմաններում չկատարելու դեպքում պետք է ազատվի պաշտոնից և ենթարկվի պատասխանատվության:
Անկախ դատական իշխանության առկայությունը պետության ողնաշարն է, առանց որի կայուն պետական համակարգի գործունեությունը հնարավոր չէ:
Մենք գտնում ենք, որ հայկական պետականության դատական իշխանությունը պետք է գործի հետևյալ բանաձևի ներքո. ազատ, արդար և թափանցիկ պայմաններում դատական իշխանության ձևավորում` առաջին և վերաքննիչ ատյանների դատավորները պետք է ինքնաառաջադրվեն և ընտրվեն բնակչության կողմից ուղղակի ընտրությունների միջոցով, վճռաբեկ դատարանի և սահմանադրական դատարանի դատավորները պետք է առաջադրվեն գործադիր և օրենսդիր իշխանության ինստիտուտների ու հանրային կառույցների կողմից՝ ըստ համամասնության և ընտրվեն օրենսդիր մարմնի կողմից:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջնահերթություն է համարում դատական անկախ համակարգի ներդրումը Հայաստանում:
Ներբեռնել ինքնակենսագրականը
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝
|