ԿԱՐԳԱԽՈՍ

 

 

 

ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ

 

 

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության կարգախոսի ընտրությունը պայմանավորված է հայ ազգի բնօրրանի` հայկական բարձրավանդակի և նրա հարակից տարածքների նկատմաբ հայ ազգի վերատիրացման իրավունքի ճանաչման և իրագործման հռչակմամբ:

 

Դեպի Արարատ  կարգախոսը ներառում է ազգային քաղաքական անկախության երկու կարևոր բաղադրիչները` ազգի մանդատը պետականության նկատմամբ և այդ պետականությունում ազգային  քաղաքականություն իրականացնելը, որը դարեր շարունակ հայ ազգի համար մնացել էր անհասանելի:

 

Հաստատում` Հայրենիքի հարցում զիջումներ չեն լինում, Հայրենիքի կորուստը վաղեմության ժամկետ չունի, անցավորներից մինչև նոր ծնվող հայ երեխան Հայկական բարձրավանդակի և նրա հարակից հողերի տերն են: Ուր որ էլ ապրի հայը նրա նավահանգիստը իր հայրենի բնօրրանն է` հայկական բարձրավանդակը և նրա հարակից տարածքները` Արարատ գլխավոր նավահանգստով: Բոլոր հայերի բաղձալի երազանքը` Դեպի Արարատի կյանքի կոչելը, մեզ համար փառքի ճամփա է:

 

21-րդ դարի հայերիս զգացմունքները, պահանջները և երազանքները յուրաքանչյուրիս մեջ պետք է արթնացնի արդարության վերականգնման իր բաժին պարտավորության և պարտականության իրագործման պահանջը:

 

Թուրքական կառավարությունների հատուկ ծրագիրը` մոխրի վերածել մեզ և մեր Հայրենիքը` ոչնչացնել հայ քաղաքակրթությունը և կոտորել հայ ազգը ցեղասպանության միջոցով, թեպետ նրան, որ իրականացվեց, այնուամենայնիվ, չկարողացան մեզ վերացնել:

 

Հրաշքով կենդանի մնացած մեր պապերը և տատերը պայքարեցին ու ապրեցին` կյանք տվեցին հայ ազգի նոր սերնդին: Այսօր հայ ազգը կենդանի է` սփռված աշխարհով մեկ:

 

Մենք` լինելով այդ հրաշքով փրկված պապերի և տատերի սերունդը, պետք է կյանքի կոչենք մեր առաքելությունը` վերականգնենք հայ ազգի իրավունքը:

 

Մեր նախնիները` լինելով գետի այն ափից, անոր ոսկեղեն քաղաքներից մեզ են փոխանցել հանձնառություն` պահանջել արդարություն և վերականգնել իրավունք: Մայր Արաքսի այս ափից` Արարատյան սրբազան հողից, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը բարձրաձայնում է` Դեպի Արարատ:

 

Մեզանից հատված և զատված, դեռ չիմացության մեջ գտնվող հայ ազգի զավակները նորից պետք է հայանան, նորից մեր սրբազան Եփրատը պետք է երգի հայերեն, Տավրոսը պետք է խոսի հայերեն և այդժամ Մհերի Դուռը կբացվի, քանի որ մեր մեջ ապրում է մեր հինավուրց լեգենդը. Աստծուց սերված հայ ազգի բնօրրանը Հայկական բարձրավանդակն է իր հարակից տարածքներով` ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻՆ:

 

Մինչև մեր երազանքին հասնելը` Միացյալ Հայրենիքի մայրաքաղաքի` Կարինի վերահայանալը, մենք Դեպի Արարատ ուղերձը` դեպի սրբազան Արարատ, հնչեցնում ենք Մայր Արաքսի այս ափից` ներկայիս հայկական պետականության մայրաքաղաքներ Երևանից և Ստեփանակերտից:

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝