«Երկիր Ծիրանի» կուսակցության գործունեությունը տարածվում է աշխարհով մեկ, որտեղ գոյություն ունի հայկական ազգային շահ: Մինչև հայկական պետականության տարածքային ամբողջականության վերականգնումը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ներկայիս հայկական պետականության` Արցախի և Հայաստանի հանրապետությունների 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, իր քաղաքական մասնակցության հայտն է ներկայացնելու հանրային իշխանությունների ձևավորման ներգրավվածությամբ ու նրանց գործունեության մեջ ընգրկվելով և իր աշխարհասփյուռ գործունեությամբ նպաստելու է անդրսահմանային հայ ազգի քաղաքական կազմակերպմանը՝ հայկական պետականության գործերում նրանց քաղաքական ներգրավվածությանը:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝