Բարի գալուստ

Երկար ժամանակ չունենալով քաղաքական անկախություն, մենք` որպես ազգ, կորցրել ենք նաև բարօր, արժանավայել ապրելու հնարավորությունը, չնայած հազարամյա մեր մշակույթով և քաղաքական պատվախնդրությամբ ստեղծել ենք ուրույն քաղաքակրթություն:

 

Հիմնականում չյուրացնելով լուսավորականության և հասարակությունների ինդուստրիալիզացման շրջանը` մի քանի հարյուրամյակ հայ ազգը բաց է թողել նաև իր կազմակերպված քաղաքական հայտի ներկայացումը և իրագործումը:

 

Այսօր էլ մեր ազգի քաղաքական կազմակերպվածությունն ու քաղաքական հայտը լիովին` ամբողջական,  ներկայացված չեն, և այդ բացը լրացնելու հաստատակամությամբ էլ ասպարեզ է իջել «Երկիր  Ծիրանի» կուսակցությունը:

 

Մեզ անհրաժեշտ է Հայաստանի նորովի արդիականացում և  հայերի մրցունակության ապահովում:

 

«Երկիր Ծիրանի»-ն պատրաստվում է հետինդուստրիալ, գլոբալացված, թվային հասարակությունում նոր աշխարհաքաղաքական կարգի ձևավորումը դիմավորել կազմակերպված, հայ ազգի երկու հատվածներով` հայակական պետականության ներքո ապրող և անդրսահմանային հայ ազգի ներկայացուցիչների միասնական քաղաքական հայտով. ազգային, քաղաքական և միասնական պատասխանատվության գիտակցմամբ, ազգային զինված ուժերով և առաջադիմական կրթությամբ վերնախավով:

 

«Երկիր Ծիրանի»-ն, մինչև Հայրենի բնօրրանի տարածքային ամբողջականության վերականգնումը, հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը ճանաչում է իր գործունեության ուղղակի իրավազորության տարածք և այն դիտարակում է` որպես միասնական հայկական պետականության տարածք, որի հողը սուրբ է և անզիջելի:

 

«Երկիր Ծիրանի»-ն դիտարկում է հայ ազգի երկու հատվածներին. հայկական պետականության ներքո ապրող և  անդրսահմանային հայ ազգի ներկայացուցիչներին որպես իր սկզբունքների, գաղափարախոսության ու  ծրագրի անմիջական և ուղղակի իրականացնող մասնակիցը:

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝